Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Գալլիանի. Show all posts
Showing posts with label Գալլիանի. Show all posts

Միլանը Հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով

12/4/12

Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները, Միլանի ղեկավարությունը մտադիր է ձմռանը ձեռք բերել Դոնոցկի Շախտյորի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Իտալական լրատվամիջոցների հավաստմամբ, Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին արդեն համապատասխան քայլեր է ձեռնարկում Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը կազմակերպելու համար: Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Մխիթարյանի տրանսֆերրով ցանկանում է հզորացնել թիմը: 
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը համարվում է Եվրոպայի ծագող աստղերից մեկը և շատ գրանդ ակումբներ ցանկանում են ձեռք բերել տաղանդավոր կիսապաշտպանին: Իտալական ակումբներից Մխիթարյանով հետաքրքրված է նաև Թուրինի Յուվենթուսը:

Տիագո Սիլվան չէր ցանկանում լքել Միլանը

7/31/12

Տիագո Սիլվան Չէր ցանկանում լքել Միլանը
Միլանի նախկին պաշտպան Տիագո Սիլվան պատմել է իր Պարի Սեն Ժերմեն տեղափոխության մանրամասները:
"Ես ցանկանում է մնալ Միլանում մինչև իմ պայմանագրի ավարտը, սակայն հետո պարզվեց, որ Լեոնարդոն և Գալլիանին բանակցություններ են վարում իմ տրանսֆերի շուրջ: Այդ ժամանակաշրջանում Միլանի երկրպագուները ահռելի ճնշում էին գործադրում թիմի ղեկավարության վրա, այդ իսկ պատճառով Սիլվիո Բեռլուսկոնին նոր պայմանագիր առաջարկեց ինձ: Ես երջանիկ էի, քանի որ Միլանը իմ երազանքների թիմն էր, սակայն շուտով ամեն ինչ նորից փոխվեց: Ես գիտեի, որ Միլանը ֆինանսական խնդիրներ ունի, և ես ստիպված տեղափոխվեցի ՊՍԺ" - հայտարարել է Տիագո Սիլվան:

Ալլեգրին կշարունակի մարզել Միլանը

4/24/12

Իտալական լրատվամիջոցների համաձայն, Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին, այնուամենայնիվ, կշարունակի մարզել Միլանը, եթե նույնիսկ թիմը չհաղթի սկուդետտոն:

Մարոտտա - Պաշտոնական որևէ առաջարկ չենք արել Միլանի ֆուտբոլիստներին

4/13/12

Յուվենթուսի գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան հերքել է այն լուրերը, ըստ որոնց, իր ակումբը հետաքրքրված է Միլանի ֆուտբոլիստներով, մասնավորապես` Ալեսսանդրո Նեստայով և Կլարենս Զեդորֆով:

Միլանի մարզչական աթոռը չի ճոճվում

4/9/12

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հայտարարել է, որ ռոսսոներիների գլխավոր մարզիչ Մասսիմիլանո Ալլեգրիին ոչինչ չի սպառնում:

Գալլիանի - Մենք հավատում ենք Պատոյին

4/6/12

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի Բարսելոնի դեմ պատասխան հանդիպման ժամանակ Միլանի հարձակվող Ալեշանդրե Պատոն նորից վնասվածք ստացավ, ինչը տեղիք տվեց լրագրողներին կարծել, որ բրազիլացին կհեռանա մեծ ֆուտբոլից:

Բալոտելլին կարող է տեղափոխվել Միլան

4/5/12

Տրանսֆերային շուկայի մասնագետ Լուկա Մարկետտին խոսել է Մարիո Բալոտելլիի ապագայի մասին:

Գալլիանին ջղայնացած է

4/1/12

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին Ա սերիայի 30-րդ տուրի Կատանիա - Միլան հանդիպումից հետո խոսել է հանդիպման մրցավարների սխալների մասին:

Գալլիանի - Վերջին տարիներին մեզ վիճակվում է կամ Ռեալը, կամ էլ` Բարսան

3/27/12

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին պատմել է իր սպասելիքների մասին` Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում Բարսելոնի դեմ հանդիպման ժամանակ:

Գալլիանի - Ես սիրահարված էի Տևեսին

3/22/12

Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին, կարծես թե, համակերպվել է այն մտքի հետ, որ Տևեսին ձեռք բերելը գրեթե անհնարին է դարձել:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.