Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Իբրահիմովիչ. Show all posts
Showing posts with label Իբրահիմովիչ. Show all posts

Զլատան Իբրահիմովիչ: Ես կենդանի լեգենդ եմ

9/10/12

Զլատան: Ես Կենդանի Լեգենդ եմ
Միլանի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի անունը տեղ է գտել Շվեդիայի Մալմայի ֆուտբոլային լեգենդների կողքին, ինչի կապակցությամբ Իբրան հանդես է եկել հայտարարությամբ:
- Այս փաստը ինձ համար մեծ պատիվ է, քանի որ սա նշանակում է, որ ես հասել եմ ինչ-որ մի բանի իմ կարիերայի ընթացքում: Սովորաբար մենք փաստում ենք, որ հնարավոր չէ լեգենդ դառնալ կենդանության օրոք, սակայն դա իմ դեպքում հաջողությամբ ստացվել է: Ես կենդանի լեգենդ եմ, համենայնդեպս, Մալմայում, - հայտարարել է Զլատանը:

Ինձագի: Ուրախ եմ, որ Պացցինին տեղափոխվեց Միլան

9/9/12

Ֆիլիպպո Ինձագին խոսել է Պացցինիի մասին
Ինչպես հայտնի է, այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Միլանը ձեռք բերեց Ինտերի հարձակվող Ջանպաոլո Պացցինիին: Միլանի լեգենդար հարձակվող Ֆիլիպպո Ինձագին հայտարարել է, որ շատ ուրախ է տեսնել Պացցինիին Միլանի կազմում:
- Պացցինին իմ հետնորդն է, և նա ունակ է 20 գնդակ խփել մրցաշրջանի ընթացքում: Ես շատ ուրախ եմ, որ Պացցոն այժմ Միլանում է, քանի որ հենց այսպիսի հարձակվող էր պետք ռոսսոներիներին: Իբրահիմովիչի հեռանալուց հետո Պացցինիի տրանսֆերը չափազանց կարևոր էր Միլանի համար, - հայտարարել է Ինձագին:

Ալլեգրի: Պատոն լավ մարզավիճակում է

8/19/12

Միլանի գլխավոր Մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտարարել է, որ Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո այս մրցաշրջանում մեծ սպասելիքներ ունի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյից:
Մասնագետի կարծիքով, այս պահի դրությամբ բրազիլացին լավ մարզավիճակում է: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում 22 ամյա հարձակվողը վնասվածքների պատճառով հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս:
- Պատոն վերադարձել է և գտնվում է հիանալի մարզավիճակում: Այս մրցաշրջանում ես մեծ սպասելիքներ ունեմ նրանից: Հուսով եմ նա շատ գոլերի հեղինակ կդառնա, - հայտարարել է Ալլեգրին

Զլատան Իբրահիմովիչ - Ցանկանում եմ մնալ Միլանում

5/8/12

Միլանի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Դերբի Դելլա Մադոննինայից հետո խոսել է իր կարիերայի մասին:
<<Ցավում եմ, որ չկարողացա հաղթել սկուդետտոն իմ կարիերայի լավագույն մրցաշրջանի ժամանակ: Սակայն ես գործող պայմանագիր ունեմ Միլանի հետ և ցանկանում եմ մնալ այստեղ>>, - հայտարարել է Զլատանը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ընթացքում Զլատան Իբրահիմովիչը 28 գոլի հեղինակ է դարձել և հավանաբար կարժանանա մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչմանը:

Իբրահիմովիչ - Ես, կարծես, գինի լինեմ

5/2/12

Միլանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ Միլանից:
<<Ես, կարծես, լավ գինի լինեմ. տարեց-տարի ավելի եմ զարգանում: Միլանում ես ինձ շատ լավ եմ զգում: Այս մրցաշրջանի ընթացքում ես գերազանցեցի իմ սահմանած ռեկորդը. դա, իհարկե, խոսում է իմ գերազանց մարզավիճակի մասին>>, - հայտարարել է Զլատանը:

Զլատանը պատրաստ է լքել ակումբը, եթե...

4/29/12

Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, Միլանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է լքել ակումբը, եթե բարսելոնի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդիոլան գլխավորի Միլանը:

Ռոբինիոն հայտավորված չէ

4/25/12

Իտալական լրատվամիջոցների համաձայն, Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին դժգոհ է բրազիլացի հարձակվող Ռոբինիոյի ելույթներից և ենթադրվում է, որ նրա փոխարեն Ջենոայի դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս կգա կամ Կասսանոն, կամ էլ` Էլ-Շաարավին:

Միլան 1 - 1 Բոլոնիա (Տեսանյութ)

4/23/12

Երեկ տեղի ունեցավ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի Միլան - Բոլոնիա հանդիպումը, որն ավարտվեց ոչ ոքի` 1-1:

Դոմենիկո Դի կառլո - Միլանը զայրացած է լինելու

4/10/12

Կիևոյի գլխավոր մարզիչ Դոմենիկո Դի Կառլոն Միլանի դեմ առաջիկա հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր թիմին հարկավոր է հսկողության տակ պահել Միլանի գլխավոր ռմբարկու Զլատան իբրահիմովիչին:

Զլատան Իբրահիմովիչ - Գուարդիոլան իսկական տղամարդ չէ

4/7/12

Միլանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նորից քննադատել է Բարսելոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդիոլային:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.