Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Ինձագի. Show all posts
Showing posts with label Ինձագի. Show all posts

Ինձագի: Ուրախ եմ, որ Պացցինին տեղափոխվեց Միլան

9/9/12

Ֆիլիպպո Ինձագին խոսել է Պացցինիի մասին
Ինչպես հայտնի է, այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Միլանը ձեռք բերեց Ինտերի հարձակվող Ջանպաոլո Պացցինիին: Միլանի լեգենդար հարձակվող Ֆիլիպպո Ինձագին հայտարարել է, որ շատ ուրախ է տեսնել Պացցինիին Միլանի կազմում:
- Պացցինին իմ հետնորդն է, և նա ունակ է 20 գնդակ խփել մրցաշրջանի ընթացքում: Ես շատ ուրախ եմ, որ Պացցոն այժմ Միլանում է, քանի որ հենց այսպիսի հարձակվող էր պետք ռոսսոներիներին: Իբրահիմովիչի հեռանալուց հետո Պացցինիի տրանսֆերը չափազանց կարևոր էր Միլանի համար, - հայտարարել է Ինձագին:

Ֆիլիպպո Ինձագի: Ինձ համար ավելի հեշտ է խաղալ, քան մարզել

8/19/12

Միլանի նախկին հարձակվող Ինզագին
Միլանի նախկին հարձակվող Ֆիլիպպո Ինձագին, ով այս ամառ ավարտեց իր ֆուտբոլային կարիերան, նշել է, որ դեռ չի հարմարվել իր նոր մասնագիտությանը, այն է` Միլանի երիտասարդական թիմի մարզչի պաշտոնը:
- Ինձ համար ֆուտբոլ խաղալը ավելի հեշտ է, քան մարզելը: Ճիշտն ասած, ես դեռ չեմ հարմարվել իմ նոր մասնագիտությանը: Մի քիչ տարօրինակ է, դուրս գալ խաղադաշտ և հանձնարարություններ տալ, այլ ոչ թե կատարել դրանք, - հայտարարել է Պիպպո-գոլը:

Ռոսսո-հեղափոխություն Ամռանը

2/4/12

Ինչպես հայտնում է MilanNews.it-ը, չորս ամիս հետո Միլանում սկսվելու է իսկական հեղափոխություն: Հունիսին, ամենայն հավանականությամբ, ակումբի շարքերը կլքի Ալեշանդրե Պատոն, ով կտեղափոխվի ՊՍԺ: Հավանական գործարքը գնահատվում է 40 մլն. Եվրո: Այս գումարները ակումբին թույլ կտան համալրել իր կազմը ուժեղ և տաղանդավոր ֆուտբոլիստներով:
Պայմանագրերը Յեպեսի և Ձամբրոտտայի հետ չեն երկարաձգվի: Սակայն Նեստան, հավանաբար կմնա Միլանում: Արեդո Բրեյդան և Ադրիանո Գալլիանին մտադիր են ձեռք բերել Բոկա - Հունիոորսում հանդես եկող տաղանդավոր Դեդեին, Ֆաբիո Ֆերեիրոյին Բուրաֆոգոյից, Մեհդի Բոնատիոյին ու Դանիլլոյին Ուդինեզեից:
Կիսապաշտպանական գոտում, բացի Մոնտոլիվոյից, Գալլիանին կփորձի ձեռք բերել նաև Կվադվո Ասամոային:
Ֆիլիպպո Ինձագին, հավանաբար կավարտի իր կարիերան: Ռոբինիոն և Զեդորֆը, հնարավոր է լքեն ակումբը: Նրանց փոխարեն հանդես կգան Բալոտելլին և Տևեսը: Իսկ ահա Սիլվիո Բերլուսկոնին, նորից կփորձի ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպան Կակային, քանի որ նրա կարծիքով, բրազիլացին ամենալավ փլեյմեյկերն է աշխարհում:

Միլանի Հայտացուցակը Չեմպիոնների Լիգայի Գարնանային Փուլի Համար

2/2/12

Ինչպես հայտնում է Football Italia պարբերականը, Միլանը ներկայացրել է 25 ֆուտբոլիստ` Չեմպիոնների Լիգայի գարնանային փուլի համար: Ցուցակում հայտնվել են Էլ-Շարավին, Մեսբահը և Մաքսի Լոպեսը, իսկ ահա Ֆիլիպպո Ինձագին դուրս է մնացել այդ ցուցակից: Ցուցակից դուրս են մնացել նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ` Անտոնիո Կասսանոն, Գատուզոն և Տայվոն: Վերջինս տեղափոխվել է Անգլիա:
Միլանի հայտացուցակը հետևյալ տեսքն ունի. Աբբիատի, Ամելիա, Ռոմա, Աբատե, Անտոնինի, Բոներա, Դե-Շիլիո, Մեսբահ, Մեքսես, Նեստա, Տիագո Սիլվա, Յեպես, Ձամբրոտտա, Ամբրոսինի, Ակվիլանի, Բոատենգ, Էմանուելսոն, Մերկել, Նոչերինո, Զեդորֆ, Վան Բոմել, Էլ-Շարավի, Իբրահիմովիչ, Մաքսի Լոպես, Պատո և Ռոբինիո:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին տեղի է ունենալու Չեմպիոնների Լիգայի Միլանի առաջին հանդիպումը անգլիական Արսենալի հետ Սան-Սիրոյում:

Nostalgie: Պաոլո Մալդինի

2/1/12

Պաոլո Չեզարե Մալդինին իտալացի ֆուտբոլիստ է: Երկար տարիներ եղել է Իտալիայի ազգային հավաքականի և Միլան ակումբի ավագը: Պաոլո Մալդինին համարվում է Միլանի խորհրդանիշը: Նա խաղում էր ձախ և կենտրոնական պաշտպանական դիրքում: Պաոլոն հանրահայտ ֆուտբոլիստ Չեզարե Մալդինիի որդին է:
Պաոլո Մալդինին մեծացել է մեծ ընտանիքում. նրա ծնողները ունեցել են վեց երեխա: Պաոլոն ունի երկու իրենից փոքր եղբայր և իրենից մեծ երեք քույր: Մալդինին ամուսնացած է Ադրիանա Ֆոսսայի հետ և ունի երկու որդի` Քրիստիանը և Դանիելը:
Մալդինին դեռևս փոքր հասակում երազում էր ֆուտբոլիստ դառնալ և խաղալ Միլանում, ինչպես իր հայրը, որը Միլանի ավագն էր, և 1963թ. այս ակումբի հետ հաղթել էր Չեմպիոնների Լիգան:
Պաոլոյի, այսպես ասած, դեբյուտը տեղի ունեցավ 1985թ. հունվարի 20-ին, երբ նա ընդամենը 16 տարեկան էր: Հաջորդ տարում, նա արդեն համարվում էր առանցքային խաղացող Միլանի կազմում: Այնուհետև, նա դարձավ Միլանի խորհրդանիշը և արդեն 25 տարուց ավել է պահպանում է այդ բարձր պատիվը, թեկուզ և հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին:
Երբ Մալդինին ընդամենը 19 տարեկան էր, նրան հրավիրեցին Իտալիայի ազգային հավաքական: Մալդինին 2009թ. մայիսի 31-ին վերջին անգամ դուրս եկավ խաղադաշտ Միլանի կազմում, և այս տարեթիվը համարվում է Պաոլոյի կարիերայի ավարտը` որպես ֆուտբոլիստ:
Մալդինին, բացի ֆուտբոլից, ազատ ժամանակ աշխատում է հեռուստատեսությունում որպես հաղորդավար: Բացի այդ, Մալդինին ունի իր սեփական վիդեոխաղերի խանութը և <<Hollywood>> անունը կրող դիսկո-բառը, որտեղ միլանիստները հաճախ են տոնում իրենց հաղթանակները:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Մալդինիի <<3>> համարի մարզաշապիկը ոչ-ոք իրավունք չունի կրելու. այն պետք է պատկանի իր որդիներից մեկին, եթե նրանցից մեկը խաղա Միլանում:
Պաոլո Մալդինին, Միլանի համար միայն փառավոր լեգենդներից չէ, այլ նաև Միլանի հայելին է, Միլանի խորհրդանիշը:

Տրանսֆերային Պատուհանի Վերջին Օրը

1/31/12

Միլանի  փոխնախագահ Ադրիանո Գալլիանին, խոսել է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա մասին:
Այս ձմեռ <<Ռոսսոներոները>> արդեն համալրվել են Մաքսի Լոպեսով և Մեսբահով, ինչպես նաև վերադարձրել են Ստրասսերին և Ալեքսանդր Մերկելին, որոնք այլ ակումբներում հանդես էին գալիս վարձավճարով:Ընդհանրապես, ընդունված է, որ շատ ակումբներ իրենց գլխավոր ձեռքբերումները թողնում են տրանսֆերային պատուհանի փակման օրը: Եվ բացառված չէ, որ Միլանը այնուամենայնիվ կարող է պայմանագիր ստորագրել Կառլոս Տևեսի հետ:
<<Շուկան չաձազանց դինամիկ զարգացող է և վերջին օրը կարող է տեղի ունենալ ամեն բան: Իմ հեռախոսին զանգահարում են 30 վայրկյանը մեկ>>, - ասել է Գալլիանին:
<<Ես չեմ ասում, որ Տևեսը կտեղափոխվի մեզ մոտ: Համենայնդեպս, անցած տրանսֆերային գործունեությունս ինձ ապացուցում է, որ գուշակություններով պետք չէ զբաղվել: Եթե Մանչեսթեր Սիթիի նախագահը զանգահարի ինձ և առաջարկի ստորագրել պայմանագիր Տևսի գնման վերաբերյալ, ապա նա կտեղափոխվի Միլան: Սակայն չեմ կարծում, որ այդպիսի բան տեղի կունենա>>, - հայտարարել է գալլիանին:
Միլանի փոխնախագահն անդրադարձել է նաև Ինձագիի հնարավոր տրանսֆերի հարցին և նշել, որ, եթե Ինձագին ցանկանա տեղափոխվել Լացիո, ապա Միլանը չի խանգարի նրան:
<<Երեկ Պիպպոն չխոսեց Լացիո տեղափոխվելու իր մտադրությունների մասին: Ես կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ, նա կմնա մեզ մոտ>>, - ավելացրել է Գալլիանին:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.