Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Ինտեր. Show all posts
Showing posts with label Ինտեր. Show all posts

Սիլվիո Բեռլուսկոնի: Կասսանոյին շատ ժամանակ պետք չէ, որպեսզի Ինտերի հանդերձարանում քաոս ստեղծվի

9/9/12

Սիլվիո Բեռլուսկոնին խոսել է Կասսանոյի մասին
Միլանի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին խորհուրդ է տվել Ինտերի երկրպագուներին ուշադրություն դարձնել թիմի նորեկ Անտոնիո Կասսանոյի վարքի վրա:
- Ինտերը լավ երկրպագուներ ունի, որոնք միշտ օգնում են իրենց թիմին: Սակայն նրանք ունեն մի մեծ բացթողում. այն, որ նրանք երկրպագում են Ինտերը, այլ ոչ թե Միլանը: Այժմ նրանք հավանաբար ուրախ են Կասսանոյի տրանսֆերով, սակայն շատ շուտով կհիասթափվեն դրանից: Անտոնիոյին շատ ժամանակ պետք չէ, որպեսզի Ինտերի հանդերձարանում քաոս ստեղծվի, - հայտարարել է Բեռլուսկոնին:

Զլատան Իբրահիմովիչ - Ցանկանում եմ մնալ Միլանում

5/8/12

Միլանի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Դերբի Դելլա Մադոննինայից հետո խոսել է իր կարիերայի մասին:
<<Ցավում եմ, որ չկարողացա հաղթել սկուդետտոն իմ կարիերայի լավագույն մրցաշրջանի ժամանակ: Սակայն ես գործող պայմանագիր ունեմ Միլանի հետ և ցանկանում եմ մնալ այստեղ>>, - հայտարարել է Զլատանը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ընթացքում Զլատան Իբրահիմովիչը 28 գոլի հեղինակ է դարձել և հավանաբար կարժանանա մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչմանը:

Ինտեր 4-2 Միլան (Տեսանյութ)

Միլանը, պարտվելով իր ոխերիմ հակառակորդ Ինտերին, իսկ Յուվենթուսը հաղթելով Կալիարիին, բաց թողեց իր հնարավաորությունը հաղթել սկուդետտոն: 2010-2011 թվականների մրցաշրջանում Ա սերիան հաղթեց Թուրինի Յուվենթուսը:
Շնորհավորում ենք Յուվենթուսին սկուդետտոն նվաճելու  և հիանալի մրցաշրջան անցկացնելու կապակցությամբ:

Ամբրոսինի - Հիանալի շանսեր կան

5/3/12

Միլանի բազմափորձ ավագ Մասսիմո Ամբրոսինին Ատալանտայի դեմ հանդիպումից հետո հայտարարել է, որ թիմը փոխվել է դեպի լավը:
<<Մինչև հանդիպման սկիզբը մենք գիտեինք, որ Յուվենթուսից ետ ենք մնում երեք միավորով, սակայն մրցավեճի ավարտից հետո նրանց առավելությունը մեր նկատմամբ կրճատվեց և այժմ մենք հիանալի շանսեր ունենք հաղթելու սկուդետտոն: Մեր նպատակին հասնելու համար պետք է հաղթել մնացած հանդիպումները>>, - հայտարարել է Ամբրոսինին:

Մասսիմիլիանո Ալլեգրի - Մունտարին շատ կարևոր գոլ խփեց

Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրի Ատալանտայի դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է խաղի արդյունքները:ՙՙՙՙ՚՚
<<Մունտարին շատ կարևոր գոլ խփեց. դա մի քայլ առաջ էր չեմպիոնության համար պայքարում: Առջևում Ինտերի դեմ հանդիպումն է և այն, համոզված եմ, շատ դրամատիկ է ստացվելու: Մենք արդեն վաղը կսկսենք քրտնաջան մարզումները Ինտերի դեմ առաջիկա հանդիպման համար>>, - հայտարարել է Ալլեգրին: 

ՙՙՙՙՙՙ

Արհեստական խոտածածկ Սան - Սիրո մարզադաշտում

4/20/12

Իտալական լրատվամիջոցների համաձայն, Սան - Սիրո մարզադաշտի խոտածածկը կփոխարինվի արհեստական ծածկով:

Մինո Ռայոլա - Մարիոն դեռ չի ցանկանում վերադառնալ Ա սերիա

4/10/12

Մանչեսթեր Սիթիի հարձակվող Մարիո Բալոտելլիի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է Բալոտելլիի հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Ըստ այդ լուրերի, Մարիոն կարող է տեղափոխվել Միլան կամ Ինտեր:

Խավիեր Զանետտի - Յուվենթուսն ու Միլանը սկուդետտոյի համար կպայքարեն մինչև մրցաշրջանի վերջին օրը

4/9/12

Ինտերի բազմափորձ ավագ Խավիեր Զանետտին կարծում է, որ Միլանն ու Յուվենթուսը չեմպիոնության համար պայքարը կշարունակեն մինչև մրցաշրջանի ավարտը:

Ռանիերին հեռացվել է աշխատանքից

3/27/12

Ինտերի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հեռացվել է աշխատանքից: Գլխավոր մարզիչի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Անդրեա Ստրամաչչիոնին:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.