Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Իտալիայի Հավաքական. Show all posts
Showing posts with label Իտալիայի Հավաքական. Show all posts

Կասսանոն կմնա Իտալիայի Ազգային Հավաքականում

8/14/12

Կասսանոն Կշարունակի իր ելույթները Իտալիայի ազգային հավաքականում
- Ցանկանում եմ շարունակել պաշտպանել Իտալիայի ազգային հավաքականի գույները և մասնակցել Մունդիալ 2014-ին, - այսպիսի բառեր է արտահայտել Միլանի հարձակվող Անտոնիո Կասսանոն:
Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին Անգլիայի դեմ ընկերական հանդիպմանը հայտացուցակում չի ընդգրկել Կասսանոյին և այս փաստը տեղիք էր տվել մտածել, որ տաղանդավոր հարձակվողը այլևս հանդես չի գա Սկուադրա Ազզուրայում:
Սակայն, շատ չանցած այս կարծիքները ի չիք դարձան, քանի որ Պրանդելլին հայտարարեց, որ Կասսանոյին չի ընդգրկել Ազգային հավաքական, քանի որ ցանկանում է փորձել մյուս երիտասարդ իտալացի ֆուտբոլիստներին, և եզրակացություններ անել նրանց խաղից:

Չեզարե Պրանդելլի - Կասսանոն պետք է խաղա Եվրո 2012-ում

4/18/12

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հայտարարել է, որ պատրաստվում է Միլանի հարձակվող Անտոնիո Կասսանոյին ընդգրկել հավաքականի կազմում Եվրո 2012-ի համար:

Պրանդելլի - Դեռ ամեն ինչ կարող է փոխվել

4/15/12

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին կարծում է, որ սկուդետտոյի համար պայքարը Միլանի և Յուվենթուսի միջև շարունակվելու է մինչև մրցաշրջանի ամենավերջին օրը:

Ընկերկան հանդիպում Իտալիայի և Լուքսեմբուրգի ազգային հավաքականների միջև

3/16/12

Իտալիայի ազգային հավաքականը մայիսի 29-ին իտալական քաղաքներից մեկում կանցկացնի ընկերական հանդիպում Լուքսեմբուրգի հավաքականի դեմ:

Մոնտոլիվոն նույնպես չի բացառում Միլան տեղափոխվելու տարբերակը

3/1/12

Ինչպես արդեն նշվել է, Միլանը հետաքրքրվում է Ֆիորենտինայի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոյի ծառայություններով: Այսօր պարզ է դարձել, որ Մոնտոլիվոն նույնպես չի բացառում Միլան տեղափոխվելու տարբերակը:

Իտալիա 0 - 1 ԱՄՆ (Տեսանյութ)

Երեկ` ընկերական հանդիպման ժամանակ, Իտալիայի հավաքականը պարտվեց ԱՄՆ-ի հավաքականին 0-1 հաշվով:

Nostalgie - Ալեսանդրո Կոստակուրտա

2/27/12

Ալեսանդրո Կոստակուրտան ծնվել է 1966թ. ապրիլի 24-ին իտալական Օրագո քաղաքում: Իր կարիերայի ընթացքում Կոստակուրտան 20-ից ավելի գավաթներ է նվաճել: Արիգո Սակիի և Ֆաբիո Կապելլոյի ղեկավարության ժամանակաշրջաններում Կոստակուրտան Միլանի կազմում վեց անգամ հաղթել է Ա Սերիայի գավաթը և չորս անգամ էլ` Չեմպիոնների Լիգայի գավաթը:
Շատ քիչ իտալացի ֆուտբոլիստներ կարող են համեմատվել Կոստակուրտայի հետ` անցկացրած հանդիպումների քանակի առումով:
2007թ. Ալեսանդրո Կոստակուրտան ավարտեց իր ֆուտբոլային կարիերան` Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացնելով 59, Իսկ Միլանի կազմում` ռեկորդային 426 հանդիպում:
Այժմ Ալեսանդրո Կոստակուրտան աշխատում է Sky Sport-ում` որպես ֆուտբոլային մեկնաբան:
Ամուսնացած է Միսս Իտալիա -1991, ֆոտոմոդել Մարտինա Կոլումբարիի հետ և ունի  մեկ զավակ:

Իտալիայի Հավաքականի կազմը ԱՄՆ-ի դեմ ընկերական հանդիպման համար

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պրենդելլին հայտարարել է հավաքականի հայտացուցակը ԱՄՆ-ի դեմ ընկերական հանդիպման համար: Հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 29-ին, Գենուեում` Լուիջջի Ֆերրարիս մարզադաշտում:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.