Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Լացիո. Show all posts
Showing posts with label Լացիո. Show all posts

Նեստան հնարավոր է վերադառնա Լացիո

4/24/12

Իտալական լրատվամիջոցների համաձայն, Միլանի պաշտպան Ալեսանդրո Նեստան հնարավոր է տեղափոխվի Լացիո, եթե ռոսսոներիները չցանկանան նոր պայմանագիր ստորագրել նրա հետ:

Կիևո 0 - 1 Միլան (Տեսանյութ)

4/11/12

Երեկ տեղի ունեցավ Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի Կիևո - Միլան հանդիպումը, որն ավարտվեց ռոսսոներիների նվազագույն հաղթանակով` 1-0:

Միլան - Նապոլի Հանդիպումից Առաջ

2/4/12

Ինչպես արդեն հայտնի է, վաղը, Երևանի ժամանակով 18:00-ին կսկսվի Միլան - Նապոլի գերլարված հանդիպումը: Այս հանդիպումը դեռ 80-ական թվականներից մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Իսկ ահա վերջին առաջնություններում, որոշիչ նշանակություն է ձեռք բերել: Այժմ կփորձենք ներկայացնել, թե ինչպիսի պատմական ուղի է անցել այս հզոր մրցակցությունը:
Ընդհանուր առմամբ, այս երկու ակումբները հանդիպել են 63 անգամ, որից 31-ում հաղթել է Միլանը, 21-ում` Նապոլին և 11 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Խփած գոլերի քանակով Միլանը գերազանցում է մրցակցին, որը խփել է 112 գնադակ և բաց թողել 62-ը:
Վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սան-Սիրոյում, անցած առաջնության ժամանակ, որտեղ տան տերերը 3-0 հաշվով առավելության են հասել հյուրերի նկատմամբ: Բոլոր երեք գոլերն էլ խփվել են երկրորդ խաղակեսում: Առաջին գոլը խփել է Զլատան Իբրահիմովիչը 11 մետրանոց հարվածից, իսկ հետո հաջողության են հասել Բոատենգն ու Պատոն:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Սան-Սիրո մարզադաշտում Նապոլին վերջին անգամ առավելության է հասել հեռավոր 1986թ. ապրիլի 13-ին, երբ հյուրերը 2-1 հաշվով հաղթեցին Միլանին:
Միլանին օդի և ջրի պես անհրաժեշտ է հաղթել Նապոլիին, քանի որ Լացիոյից կրած պարտությունից հետո Յուվենթուսը բավականին առաջ կարող է անցնել:

Նեստան Չի Տխրել

Միլանի բազմափորձ պաշտպան Ալեսանդրո Նեստան չի պատրաստվում տխրել Լացիոյից կրած պարտությունից: Ահա թե ինչ է ասել <<ռոսսոներոների>> լեգենդը.
<<Մենք չպետք է տխրենք ու հուսահատվենք. պայքարը դեռ առջևում է: Մենք պետք է հետ չնայենք և շարժվենք առաջ: Այդ հանդիպումը մեզ հասկացրեց, որ սխալները մեր գործողություններում շատ են, և պետք է դրանք վերացնել>>, - հայտարարել է Նեստան:

Լացիո 2 - 0 Ալլեգրի

2/2/12

Երեկ արտագնա հանդիպմանը Լացիոյի հետ, Միլանը պարտվեց 2-0 հաշվով և ծանր կացության մեջ գցեց և իրեն, և իր երկրպագուներին: Սակայն Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին չի հուսահատվում երեկվա կրած պարտությունից:
<<Վերջին ժամանակներս Միլանը թուլացել է: Մենք չենք կարողանում ցույց տալ այն խաղը, որը մեզ թույլ կտա տիրանալ Սկուդետտոյին: Լացիոյի դեմ հանդիպումը բացառություն չէր, և հռոմեացիները հաղթեցին մեզ` թույլ չտալով որևէ բան ստեղծել իրենց դարպասների մոտ>>, - ասել է Ալլեգրին:
<<Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ այս պարտությունը օգտակար կլինի Միլանի համար, կստիպի մտածել ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին: Յուվենթուսը չպետք է իրեն հարմարավետ վիճակում զգա. տիտղոսի համար պայքարը շարունակվելու է դեռ շատ երկար ժամանակ: Մենք բոլոր պարտությունները կրել ենք ուժեղ ակումբներից: Մեզ հարկավոր է աշխատել առաջին հերթին թմի հոգեբանության ամրապնդման վրա>>, - հայտարարել է Ալլեգրին:

Nostalgie: Պաոլո Մալդինի

2/1/12

Պաոլո Չեզարե Մալդինին իտալացի ֆուտբոլիստ է: Երկար տարիներ եղել է Իտալիայի ազգային հավաքականի և Միլան ակումբի ավագը: Պաոլո Մալդինին համարվում է Միլանի խորհրդանիշը: Նա խաղում էր ձախ և կենտրոնական պաշտպանական դիրքում: Պաոլոն հանրահայտ ֆուտբոլիստ Չեզարե Մալդինիի որդին է:
Պաոլո Մալդինին մեծացել է մեծ ընտանիքում. նրա ծնողները ունեցել են վեց երեխա: Պաոլոն ունի երկու իրենից փոքր եղբայր և իրենից մեծ երեք քույր: Մալդինին ամուսնացած է Ադրիանա Ֆոսսայի հետ և ունի երկու որդի` Քրիստիանը և Դանիելը:
Մալդինին դեռևս փոքր հասակում երազում էր ֆուտբոլիստ դառնալ և խաղալ Միլանում, ինչպես իր հայրը, որը Միլանի ավագն էր, և 1963թ. այս ակումբի հետ հաղթել էր Չեմպիոնների Լիգան:
Պաոլոյի, այսպես ասած, դեբյուտը տեղի ունեցավ 1985թ. հունվարի 20-ին, երբ նա ընդամենը 16 տարեկան էր: Հաջորդ տարում, նա արդեն համարվում էր առանցքային խաղացող Միլանի կազմում: Այնուհետև, նա դարձավ Միլանի խորհրդանիշը և արդեն 25 տարուց ավել է պահպանում է այդ բարձր պատիվը, թեկուզ և հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին:
Երբ Մալդինին ընդամենը 19 տարեկան էր, նրան հրավիրեցին Իտալիայի ազգային հավաքական: Մալդինին 2009թ. մայիսի 31-ին վերջին անգամ դուրս եկավ խաղադաշտ Միլանի կազմում, և այս տարեթիվը համարվում է Պաոլոյի կարիերայի ավարտը` որպես ֆուտբոլիստ:
Մալդինին, բացի ֆուտբոլից, ազատ ժամանակ աշխատում է հեռուստատեսությունում որպես հաղորդավար: Բացի այդ, Մալդինին ունի իր սեփական վիդեոխաղերի խանութը և <<Hollywood>> անունը կրող դիսկո-բառը, որտեղ միլանիստները հաճախ են տոնում իրենց հաղթանակները:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Մալդինիի <<3>> համարի մարզաշապիկը ոչ-ոք իրավունք չունի կրելու. այն պետք է պատկանի իր որդիներից մեկին, եթե նրանցից մեկը խաղա Միլանում:
Պաոլո Մալդինին, Միլանի համար միայն փառավոր լեգենդներից չէ, այլ նաև Միլանի հայելին է, Միլանի խորհրդանիշը:

Լացիո - Միլան Հանդիպումից Առաջ

Այսօր Երևանյան ժամով 23:45 կսկսվի Ա Սերիայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Լացիոյի և Միլանի միջև: Այս հանդիպումը չափազանց ուշագրավ է, քանի որ երկու ակումբներն էլ հավակնում են չեմպիոնի տիտղոսին և հանդիպումը անկասկած գերլարված է լինելու:
Ընդհանուր առմամբ, այս երկու ակումբները Ա սերիայում հանդիպել են 137 անգամ, որից 59-ը հաղթել է Միլանը, 24-ը` Լացիոն, և 54 անգամ խաղն ավարտվել է ոչ-ոքի: Ընդհանուր գոլերի քանակով առավելությունը Միլանինն է, որը խփել է 217 գնդակ, իսկ Լացիոն կարողացել է խփել 151 գնդակ: Ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1958թ., երբ Միլանը 6-1 հաշվով առավելության է հասել Լացիոյի նկատմամբ:
Այսօրվա հանդիպման համար երկու ակումբների գլխավոր մարզիչները խաղադաշտ են դուրս գալու իրենց մարտական կազմերով.
Լացիո - Մարկետտի, Կոնկո, Բիավա, Դիաս, Ռադու, Գոնսալես, Լեդեսմա, Լուլիչ, Հեռնանես, Կլոզե, Ռոկկի:
Միլան - Աբիատտի, Աբատե, Տիագո Սիլվա, Անտոնինի, Ամբրոսինի, Վան Բոմել, Նոչերինո, Զեդորֆ, Իբրահիմովիչ, Ռոբինիո:
Խաղը կայանալու է Հռոմի Օլիմպիական մարզադաշտում: Հանդիպման գլխավոր մրցավարն է Ա. Դամատոն:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.