Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label սկուդետտո. Show all posts
Showing posts with label սկուդետտո. Show all posts

Անտոնիո Կոնտեն սպասում է

5/2/12

Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ Միլանը ինքն է մեղավոր առկա խնդիրների և անհաջողությունների համար:
<<Շատ քիչ ժամանակ է մնացել իմանալու համար, թե ով կհաղթի սկուդետտոն: Եթե Միլանը մինչ օրս բողոքում է Մունտարիի չհաշված գոլի համար, ապա դա նրանց խնդիրն է: Միլանցիները իրենց իսկ ձեռքերից բաց թողեցին մեր նկատմամբ ունեցած առավելությունը և դա նրանց մեղքն է>>, - հայտարարել է Կոնտեն:

Կոնտե - Մենք մոտ ենք չեմպիոնական տիտղոսը նվաճելուն

4/30/12

Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ Յուվենթուսը մոտ է չեմպիոնության հասնելուն:
<<Մենք դժվար հանդիպում անցկացրեցին Նովարայի դեմ, սակայն թիմը այժմ գտնվում է գերազանց մարզավիճակում և մենք հաղթեցինք: Մենք մոտ ենք չեմպիոնական տիտղոսը նվաճելուն, բայց միլանը շարունակում է հետապնդել մեզ>>, - հայտարարել է Կոնտեն:

Մասսիմիլիանո Ալլեգրի - Միլանը շատ թանկ վճարեց վնասվածքների համար

Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի Սիեննայի դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է մրցավեճի արդյունքները:
<<Մենք շարունակում ենք հետապնդել Յուվենթուսին: Այժմ մենք պետք է հուսանք, որ թուրինցիները առաջիկա երեք հանդիպումներում միավորներ կկորցնեն: Միլանը շատ թանկ վճարեց վնասվածքների համար: Ես ցավում եմ, որ Միլանի համար այս դժվար ժամանակաշրջանում բոլոր լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են իմ պայմանագրի հարցը>>, - հայտարարել է Ալլեգրին:

Անտոնիո Նոչերինո - Մենք պայքարելու ենք մինչև վերջ

Միլանի կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոն Սիեննայի նկատմամբ տարած հաղթանակից հետո պատմել է սկուդետտոյի համար պայքարում թիմի հետագա անելիքների մասին:

Իգնասիո Աբատե - Միլանը փառավոր ակումբ է

Միլանի պաշտպան Իգնասիո Աբատեն մեկնաբանել է Սիեննայի դեմ հանդիպման արդյունքները:

Սիեննա 1 - 4 Միլան (Տեսանյութ)

Երեկ տեղի ունեցավ Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի Սիեննա - Միլան հանդիպումը, որն ավարտվեց ռոսսոներիների ջախջախիչ հաղթանակով` 4-1:

Միլանի հայտացուցակը Սիեննայի դեմ հանդիպման համար

4/29/12

Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Միլանի հայտացուցակը Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի Սիեննայի դեմ հանդիպման համար:

Անդրեա Պիրլո - Այս մրցաշրջանը առանձնահատուկ է ինձ համար

Յուվենթուսի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ ռոսսոներիներն ու բիանկոներիները սկուդետտոյի համար պայքարելու են մինչև վերջ:

Մաքսի Լոպես - Ոչ ոք չի պատրաստվում հանձնվել

Միլանի հարձակվող Մաքսի Լոպեսը շարունակում է հավատալ ռոսսոներիների չեմպիոնությանը:

Կոնտե - Ալլեգրին ինձ ձանձրացնում է արդեն

4/27/12

Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիի խոսքերին, թե Սալի Մունտարիի չհաշված գոլը Յուվենթուսի դարպասը կարող է զրկել ռոսսոներիներին սկուդետտոյից:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.