Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label վնասվածքներ. Show all posts
Showing posts with label վնասվածքներ. Show all posts

Անչելոտտի: Պատոն կվերադառնա և կզարմացնի բոլորին

9/7/12

Կառլո Անչելոտտի
Միլանի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վերջերս տված հարցազրույցներից մեկում անդրադարձել է Միլանի երիտասարդ հարձակվող Ալեշանդրե Պատոյին:
- Ես շատ եմ ցավում, որ Պատոն այսքան վնասվածքներ է ստանում վերջին ժամանակներում: Սակայն, երբ մենք նրան ձեռք բերեցինք 2008 թվականին, գիտակցում էինք, որ ռիսկերը շատ են լինելու, քանի որ նա չափազանց արագաշարժ էր: Սակայն պետք է ասեմ, որ Պատոյի վնասվածքները ժամանակավոր բնույթ են կրում: Ես համոզված եմ, որ նա կվերադառնա և կզարմացնի բոլորին, - հայտարարել է Անչելոտտին:

Պատո - Ես ապրում եմ հանուն ֆուտբոլի

5/8/12

Միլանի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի, Միլանը ցանկանում է տրանսֆերի հանել տաղանդավոր բրազիլացուն:
<<Շատ ասեկոսեներ կային իմ տրանսֆերի վերաբերյալ, բայց կոնկրետ ՊՍԺ-ից որևէ պաշտոնական առաջարկ չի ստացվել: Ես ցանկանում եմ վերադառնալ խաղադաշտ և ապացուցել, որ դեռ շատ բան կարող եմ փոխել: Ես ապրում եմ հանուն ֆուտբոլի: Երջանիկ կլինեմ, երբ կրկին կարողանամ վազել և հարվածել գնդակին առանց որևէ խնդիր ունենալու>>, - հայտարարել է Պատոն:

Մասսիմիլիանո Ալլեգրի - Միլանը շատ թանկ վճարեց վնասվածքների համար

4/30/12

Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի Սիեննայի դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է մրցավեճի արդյունքները:
<<Մենք շարունակում ենք հետապնդել Յուվենթուսին: Այժմ մենք պետք է հուսանք, որ թուրինցիները առաջիկա երեք հանդիպումներում միավորներ կկորցնեն: Միլանը շատ թանկ վճարեց վնասվածքների համար: Ես ցավում եմ, որ Միլանի համար այս դժվար ժամանակաշրջանում բոլոր լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են իմ պայմանագրի հարցը>>, - հայտարարել է Ալլեգրին:

Տիագո Սիլվան ապաքինվել է ստացած վնասվածքից հետո

4/28/12

Միլանի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան ապաքինվել է ստացած վնասվածքից և այժմ պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Սիեննայի դեմ հանդիպման ժամանակ:

Բոատենգ - Ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել

4/26/12

Միլանի կիսապաշտպան Կեվին-Պրինս Բոատենգը մեկնաբանել է Ա սերիայի 33-րդ տուրի Ջենոայի դեմ հանդիպման արդյունքները:

Տիագո Սիլվան ապաքինվել է

4/16/12

Միլանի պաշտպան Տիագո Սիլվան, ով վնասվածք էր ստացել մարտի 24-ին` Ռոմայի դեմ հանդիպման ժամանակ, Ա սերիայի հաջորդ տուրի Ջենոայի դեմ հանդիպմանը կարող է խաղադաշտ դուրս գալ:

Երեք այլընտրանքային տարբերակ

4/9/12

Կիևոյի դեմ հանդիպմանը Միլանի մի քանի ֆուտբոլիստներ չեն կարող մասնակցություն ունենալ որակազրկման պատճառով: Բանն այն է, որ Բոներան, Ակվիլանին և Ամբրոսինին մրցաշրջանի ընթացքում գերազանցել են դեղին քարտերի պաշարը և այժմ որակազրկված են: Նրանք չեն կարող օգնել իրենց թիմին Կիևոյի դեմ հանդիպման ժամանակ:

Ջանլուկա Ձամբրոտտա - Կասսանոն կօգնի մեզ հաղթել սկուդետտոն

4/7/12

Միլանի պաշտպան Ջանլուկա Ձամբրոտտան մեկնաբանել է Անտոնիո Կասսանոյի վերադարձը մեծ ֆուտբոլ` սրտի վիրահատությունից հետո:

Գալլիանի - Մենք հավատում ենք Պատոյին

4/6/12

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի Բարսելոնի դեմ պատասխան հանդիպման ժամանակ Միլանի հարձակվող Ալեշանդրե Պատոն նորից վնասվածք ստացավ, ինչը տեղիք տվեց լրագրողներին կարծել, որ բրազիլացին կհեռանա մեծ ֆուտբոլից:

Կասսանոն վերջնականապես ապաքինվել է

4/5/12

Միլանի հարձակվող Անտոնիո Կասսանոն ստուգողական հանդիպում է անցկացրել Միլանի երիտասարդական թիմում: Նախորդ օրը Իտալիայի սպորտի ֆեդերացիան հավելյալ բժշկական զննում է անցկացրել և եկել այն եզրահանգման, որ Կասսանոն կարող է նորից խաղադաշտ վերադառնալ:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.