Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label տեսանյութեր. Show all posts
Showing posts with label տեսանյութեր. Show all posts

7Gold-ը ներկայացնում է` Բարսելոն 3 - 1 Միլան

4/4/12

                        

Բարսելոն 3 - 1 Միլան (Տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Բարսելոն - Միլան պատասխան հանդիպումը, որն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով` 3-1:

Ծնունդդ Շնորհավոր, Մարկո Ամելիա (Տեսանյութ)

4/2/12

Սիրելի ընթերցողներ, այսօր Միլանի դարպասապահ Մարկո Ամելիայի 30 ամյակն է: Մարկո Ամելիան Միլան է տեղափոխվել 2010թ. հունիսի 23-ին: Նա համարվում է միակ դարպասապահը, ով կարողացել է գոլ խփել եվրոգավաթներում:

Nostalgie: Ֆրանկո Բարեզի (Տեսանյութ)

Ֆրանկո Բարեզին ծնվել է 1960թ. մայիսի 8-ին Իտալիայի Տրավալիստո քաղաքում: Ֆրանկո Բարեզին համարվում է մոլորակի լավագույն պաշտպաններից մեկը: Նա երկար տարիներ հանդես է եկել իտալական Միլանում, և եղել է ռոսսոներիների անփոխարինելի ավագը: Ավագի պաշտոնում հետագայում նրան փոխարինեց մեկ այլ լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին: Ընդհանրապես, այս երկու լեգենդար ֆուտբոլիստների կարիերան չափազանց բազմաբովանդակ է և նմանատիպ:
Ֆրանկո Բարեզին իր ամբողջ կարիերան անց է կացրել Միլանում` մասնակցելով 537 հանդիպման և խփելով 16 գոլ: Ցուցանիշ, որը բավականին տպավորիչ է պաշտպանի համար: Ֆրանկոն հանդես է եկել 6 համարի մարզաշապիկով, և Միլանի կազմում 6 անգամ հաղթել սկուդետտոն և երեք անգամ Չեմպիոնների լիգան: Իր կարիերայի վերջին տարիներին կենտրոնական պաշտպանական գոտում նրա անբաժան գործընկերը եղել է Պաոլո Մալդինին, ով շատ բան է սովորել Ֆրանկոյից:
Ֆրանկո Բարեզին իր ֆուտբոլային կարիերան ավարտեց 1997թ. 37 տարեկան հասակում: Այստեղ հարկ է հիշատակել նաև Ֆրանկո Բարեզիի եղբորը` Ջուզեպպե Բարեզիին, ով երկար տարիներ շարունակ եղել է Միլանի գլխավոր հակառակորդ Ինտերի անփոխարինելի ավագը:
Մինչ օրս էլ, Միլանի երկրպագուները հիշում են Ֆրանկո Բարեզիի հիասքանչ ելույթները Միլանում և հաճախ են պաստառներ ցուցադրում` Բարեզիին գովերգող խոսքերով և պատկերներով: Այո, իսկապես Ֆրանկո Բարեզին 20-րդ դարի լավագույն պաշտպաններից մեկն էր ամբողջ աշխարհում և համարվում էր իտալական պաշտպանության հիմնասյունը:
Ֆրանկո Բարեզին հավերժ կմնա ռոսսոներիների սրտերում և հիշողության մեջ: Սան-Սիրո մարզադաշտում երկրպագուները հաճախ են վանկարկում` <<Ֆորզա Միլան, Ֆորզա Բարեզի>>:
                        

Ծնունդդ շնորհավոր, Զեդորֆ (Տեսանյութ)

4/1/12

Այսօր Միլանի կիսապաշտպան Կլարենս Զեդորֆի 36 ամյակն է: Հոլանդացի կիսապաշտպանը Միլան է տեղափոխվել 2002 թվականի սեպտեմբերի 14-ին: Ռոսսոներոների կազմում Զեդորֆը երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի և Իտալիայի առաջնության գավաթները:

Շնորհավորում ենք Ձեզ` Ստրասսեր և Մեքսես (Տեսանյութ)

3/30/12

Սիրելի ընթերցողներ, այսօր Միլանի երկու հրաշալի ֆուտբոլիստների` Ռոդնի Ստրասսերի և Ֆիլիպպ Մեքսեսի ծննդյան օրն է:

Ծնունդդ շնորհավոր, Նեստա (Տեսանյութ)

3/19/12

Այսօր Միլանի պաշտպան Ալեսանդրո Նեստայի տարեդարձն է: Այսօր Նեստան դարձավ 36 տարեկան:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.