Հիանալի նորություններ կան Միլանելլոյից: Մի քանի առանցքային ֆուտբոլիստներ, որոնք բաց էին թողել վերջին հանդիպումները վնասվածքների պատճառով, այժմ վերսկսել են պարապմունքները և հավանաբար, հասանելի կլինեն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպմանը Արսենալի դեմ:
Եթե Նեստայի և Աբիատիի վերականգնումը կարելի էր կանխատեսել, ապա Ֆլամինիի, Բոատենգի և Պատոյի վերադարձը հարցականի տակ էր: Կարծես թե, վերջիններս լիովին վերականգնվել են վնասվածքներից և ամբողջությամբ Մասսիմիլիանո Ալլեգրիի տրամադրության տակ են: Գլխավոր մարզիչը կգնահատի նրանց պատրաստության աստիճանը և կորոշի, թե ում խաղադաշտ դուրս հանել հիմնական կազմում: