Նորություններ :

Պատմություն

3/1/11

Միլան Ֆուտբոլային Ակումբը (իտալ. Associazione Calcio Milan) մասնագիտական ֆուտբոլային ակումբ է Միլան քաղաքից և հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում: Ակումբը հիմնադրվել է 1899 թ-ի Դեկտեմբերի 16-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Իտալիայի բարձրագույն դիվիզիոնումում: Ակումբի հիմնադիրներն են համարվում անգլիացիներ` Ալֆրեդ Էդվարդսը և Գերբերտ Կիլպին: 1900թ. Միլանը մուտք գործեց Իտալիաի ֆուտբոլի ազգային ֆեդերացիա` ստանալով պաշտոնական ակումբի տեսք: Հենց այս թվականին էլ Միլանը նվաճեց իր առաջին տիտղոսը` թագավորական գավաթը, որն ակումբին հանձնեց Իտալիայի թագավորը: 1901թ. Միլանը նվաճեց Իտալիայի առաջնության գավաթը` եզրափակիչում հաղթելով Ջիենովային:
Միլանի մարզադաշտը Սան Սիրոն է, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1926թ.: Այս մարզադաշտը համարվում է ամենամեծ մարզահամալիրներից մեկը, որն ունի 80.000-ից ավել նստատեղ:
Միլանը համարվում է Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը և ամենահաջող ակումբը միջազգային ասպարեզում: Վերջին տիտղոսը Միլանը նվաճել է 2011թ. (Իտալիայի առաջնության գավաթը): Միլանը իտալական ակումբներից առաջինը նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը 1963թ.` հաղթելով Բենֆիկային 2-1 հաշվով: Պետք է նշել նաև, որ Միլանը համարվում է ռեկորդակիր` ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի նվաճումներով (5 անգամ): Միլանը նաև եվրոպական 5 ակումբներից մեկն է, ով իրավունք է ստացել Չեմպիոնների Լիգայի գավաթը պահել իր մոտ` ակումբի տիտղոսների սրահում:
Այս պահի դրությամբ ակումբը մտնում է եվրոպական ամենաթանկ ակումբների լավագույն տասնյակի մեջ. Միլանի եկամուտները կազմում են 838 մլն. ԱՄՆ դոլար:
Այժմ Միլանը մարզում է Մասսիմիլիանո Ալլեգրին, որն այդ պաշտոնում փոխարինեց լեգենդար բրազիլիացի կիսապաշտպան Լեոնարդոին: Թիմի ավագն է համարվում Մասսիմո Ամբրոսինին, որն այդ պաշտոնում փոխարինեց մեկ այլ լեգենդար խաղացողի` Պաոլո Մալդինիին: Վերջինս համարվում է թիմի խորհրդանիշը և կենդանի լեգենդը: Այժմ Միլանը համարվում է ամենաթանկ և ամենատիտղոսակիր թիմերից մեկը աշխարհում:
Share this Article on :

0 Մեկնաբանություններ:

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.