Նորություններ :

Տրանսֆերային Նորություններ

Ա Սերիա

Showing posts with label Միլան. Show all posts
Showing posts with label Միլան. Show all posts

Միլանը Հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով

12/4/12

Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները, Միլանի ղեկավարությունը մտադիր է ձմռանը ձեռք բերել Դոնոցկի Շախտյորի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Իտալական լրատվամիջոցների հավաստմամբ, Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին արդեն համապատասխան քայլեր է ձեռնարկում Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը կազմակերպելու համար: Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Մխիթարյանի տրանսֆերրով ցանկանում է հզորացնել թիմը: 
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը համարվում է Եվրոպայի ծագող աստղերից մեկը և շատ գրանդ ակումբներ ցանկանում են ձեռք բերել տաղանդավոր կիսապաշտպանին: Իտալական ակումբներից Մխիթարյանով հետաքրքրված է նաև Թուրինի Յուվենթուսը:

Ջանպաոլո Պացցինի - Ատալանտայի դեմ հանդիպումը ծանր է լինելու

9/13/12

Միլանի հարձակվող Ջանպաոլո Պացցինին Ա Սերիայի 3-րդ տուրի շրջանակներում առաջիկա Ատալանտայի դեմ հանդիպումից առաջ նշել է, որ մրցավեճը ծանր է լինելու:
- Ես չափազանց ուրախ եմ, որ Միլանի կազմում կարողացա  հենց առաջին իմ խաղում երեք անգամ հաջողության հասնել և տեղ ունենալ Իտալիայի ազգային հավաքականում: Կարծում եմ, որ առաջիկա Ատալանտայի դեմ հանդիպումը ծանր է լինելու մեզ համար, - հայտարարել է Պացցինին:
Հիշեցնենք, որ Ատալանտայի դեմ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 15-ին` Սան-Սիրո մարզադաշտում:

Ալլեգրի: Մեզ սերնդափոխություն է հարկավոր

9/11/12

Մասսիմիլիանո Ալլեգրի
Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտարարել է, որ թիմում անհրաժեշտ էր սերնդափոխություն իրականացնել այս ամռան ընթացքում:
Հիշեցնենք, որ ամռան ընթացքում թիմից հեռացան մի շարք վետերաններ, այնուհետև կայացավ Տիագո Սիլվայի և Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը ՊՍԺ:
- Մեզ սերնդափոխություն է հարկավոր. դա և օգտակար է, և վնասակար: Կառլո Անչելոտտին բախտավոր անձնավորություն է, քանի որ այն ժամանակների Միլանում հանդես էին գալիս երիտասարդ Զեդորֆը, Ինձագին, Նեստան և Գատուզոն, - հայտարարել է Ալլեգրին:

Զլատան Իբրահիմովիչ: Ես կենդանի լեգենդ եմ

9/10/12

Զլատան: Ես Կենդանի Լեգենդ եմ
Միլանի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի անունը տեղ է գտել Շվեդիայի Մալմայի ֆուտբոլային լեգենդների կողքին, ինչի կապակցությամբ Իբրան հանդես է եկել հայտարարությամբ:
- Այս փաստը ինձ համար մեծ պատիվ է, քանի որ սա նշանակում է, որ ես հասել եմ ինչ-որ մի բանի իմ կարիերայի ընթացքում: Սովորաբար մենք փաստում ենք, որ հնարավոր չէ լեգենդ դառնալ կենդանության օրոք, սակայն դա իմ դեպքում հաջողությամբ ստացվել է: Ես կենդանի լեգենդ եմ, համենայնդեպս, Մալմայում, - հայտարարել է Զլատանը:

Ինձագի: Ուրախ եմ, որ Պացցինին տեղափոխվեց Միլան

9/9/12

Ֆիլիպպո Ինձագին խոսել է Պացցինիի մասին
Ինչպես հայտնի է, այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Միլանը ձեռք բերեց Ինտերի հարձակվող Ջանպաոլո Պացցինիին: Միլանի լեգենդար հարձակվող Ֆիլիպպո Ինձագին հայտարարել է, որ շատ ուրախ է տեսնել Պացցինիին Միլանի կազմում:
- Պացցինին իմ հետնորդն է, և նա ունակ է 20 գնդակ խփել մրցաշրջանի ընթացքում: Ես շատ ուրախ եմ, որ Պացցոն այժմ Միլանում է, քանի որ հենց այսպիսի հարձակվող էր պետք ռոսսոներիներին: Իբրահիմովիչի հեռանալուց հետո Պացցինիի տրանսֆերը չափազանց կարևոր էր Միլանի համար, - հայտարարել է Ինձագին:

Սիլվիո Բեռլուսկոնի: Կասսանոյին շատ ժամանակ պետք չէ, որպեսզի Ինտերի հանդերձարանում քաոս ստեղծվի

Սիլվիո Բեռլուսկոնին խոսել է Կասսանոյի մասին
Միլանի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին խորհուրդ է տվել Ինտերի երկրպագուներին ուշադրություն դարձնել թիմի նորեկ Անտոնիո Կասսանոյի վարքի վրա:
- Ինտերը լավ երկրպագուներ ունի, որոնք միշտ օգնում են իրենց թիմին: Սակայն նրանք ունեն մի մեծ բացթողում. այն, որ նրանք երկրպագում են Ինտերը, այլ ոչ թե Միլանը: Այժմ նրանք հավանաբար ուրախ են Կասսանոյի տրանսֆերով, սակայն շատ շուտով կհիասթափվեն դրանից: Անտոնիոյին շատ ժամանակ պետք չէ, որպեսզի Ինտերի հանդերձարանում քաոս ստեղծվի, - հայտարարել է Բեռլուսկոնին:

Շաբաթվա տեսանյութը: Կլարենս Զեդորֆի Հիանալի փոխանցումը

9/8/12

Կլարենս Զեդորֆի Ֆանտաստիկ Փոխանցումը
Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի տեսահոլովակ, որտեղ Միլանի նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը ֆանտաստիկ փոխանցում է կատարում խաղընկերոջը:

Անչելոտտի: Պատոն կվերադառնա և կզարմացնի բոլորին

9/7/12

Կառլո Անչելոտտի
Միլանի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վերջերս տված հարցազրույցներից մեկում անդրադարձել է Միլանի երիտասարդ հարձակվող Ալեշանդրե Պատոյին:
- Ես շատ եմ ցավում, որ Պատոն այսքան վնասվածքներ է ստանում վերջին ժամանակներում: Սակայն, երբ մենք նրան ձեռք բերեցինք 2008 թվականին, գիտակցում էինք, որ ռիսկերը շատ են լինելու, քանի որ նա չափազանց արագաշարժ էր: Սակայն պետք է ասեմ, որ Պատոյի վնասվածքները ժամանակավոր բնույթ են կրում: Ես համոզված եմ, որ նա կվերադառնա և կզարմացնի բոլորին, - հայտարարել է Անչելոտտին:

Ալեսսանդրո Նեստա: Միլանը կարող է պայքարել Սկուդետտոյի համար

9/5/12

Ալեսսանդրո Նեստան խոսել է Միլանի մասին
Միլանի նախկին պաշտպան, լեգենդար Ալեսսանդրո Նեստան խոսել է իտալական ֆուտբոլի և Միլանի մասին:
- Այո, իտալական ֆուտբոլը այժմ թուլացել է, սակայն դա ժամանակավոր է, քանի որ, բոլոր առաջնություններում նման բաներ լինում են: Միլանը ևս կորցրել է իր լավագույն ֆուտբոլիստներին, սակայն, իմ կարծիքով, դա չի խանգարի նրան պայքարել սկուդետտոյի համար: Ռոսսոներիները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարողացան բավականաչափ ձեռքբերումներ ունենալ և դա կօգնի նրանց մրցակցության մեջ մտնել Յուվենթուսի հետ, որը այժմ միակ ֆավորիտն է, - հայտարարել է Նեստան:

Նայջել դե Յոնգը տեղափոխվեց Միլան

8/31/12

Նայջել դե Յոնգը արդեն Միլանում է
Մանչեսթեր Սիթիի հոլանդացի կիսապաշտպան Նայջել Դե Յոնգը պաշտոնապես տեղափոխվեց Միլան:
Ինչպես հաղորդում են իտալական և անգլիական լրատվամիջոցները, Միլանի ղեկավարությունը 4 մլն. եվրո է ծախսել, որպեսզի ձեռք բերի փորձառու կիսապաշտպանին:
Սպասվում է, որ մոտակա ժամերին հայտնի կդառնան պայմանագրի մանրամասնությունները: Հայտնի է, որ Դե Յոնգը այժմ գտնվում է Միլանում և շուտով կդառնա Ռոսսոներիների մի մասնիկը:

Բոյան Կռկիչ: Ես տեղափոխվում եմ Միլան

8/28/12

Բոյան Կռկիչը տեղափոխվեց Միլան
Իտալական Ռոմայի հարձակվող Բոյան Կռկիչը պաշտոնապես հայտարարել է, որ մեկնում է Միլան, որպեսզի պայմանագիր ստորագրի վերջինիս հետ:
- Ես տեղափոխվում եմ Միլան և դա պաշտոնապես է, - հայտարարել է Կռկիչը:
Այս մասին Բոյանը հայտարարել է Հռոմի օդանավակայանում:
Իտալական լրատվամիջոցների համաձայն, ֆուտբոլիստը արդեն գտնվում է Միլանում և այս րոպեներին պայմանագիր է ստորագրում ռոսսոներիների հետ:

Միլանը պարտվեց Յուվենթուսին Լուիջի Բեռլուսկոնիի գավաթի խաղարկությունում

8/20/12

Միլան - Յուվենթուս 19.08.2012
Լուիջի Բեռլուսկոնիի գավաթի ամենամյա խաղարկությունում Միլանը պարտվեց Յուվենթուսին 3-2 հաշվով: Ռոսսոներիների կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Ռոբինիոն: Յուվեի կազմում աչքի ընկան Դե Չելիեն, Առտուրո Վիդալը և Ալեսսանդրո Մատրին:
Հիշեցնենք, որ Լուիջի Բեռլուսկոնին Սիլվիո Բեռլուսկոնիի հայրն է, և գավաթի խաղարկությունը կազմակերպվում է 1991 թվականից սկսած:

Ֆիլիպպո Ինձագի: Ինձ համար ավելի հեշտ է խաղալ, քան մարզել

8/19/12

Միլանի նախկին հարձակվող Ինզագին
Միլանի նախկին հարձակվող Ֆիլիպպո Ինձագին, ով այս ամառ ավարտեց իր ֆուտբոլային կարիերան, նշել է, որ դեռ չի հարմարվել իր նոր մասնագիտությանը, այն է` Միլանի երիտասարդական թիմի մարզչի պաշտոնը:
- Ինձ համար ֆուտբոլ խաղալը ավելի հեշտ է, քան մարզելը: Ճիշտն ասած, ես դեռ չեմ հարմարվել իմ նոր մասնագիտությանը: Մի քիչ տարօրինակ է, դուրս գալ խաղադաշտ և հանձնարարություններ տալ, այլ ոչ թե կատարել դրանք, - հայտարարել է Պիպպո-գոլը:

Ալլեգրի: Պատոն լավ մարզավիճակում է

Միլանի գլխավոր Մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտարարել է, որ Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո այս մրցաշրջանում մեծ սպասելիքներ ունի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյից:
Մասնագետի կարծիքով, այս պահի դրությամբ բրազիլացին լավ մարզավիճակում է: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում 22 ամյա հարձակվողը վնասվածքների պատճառով հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս:
- Պատոն վերադարձել է և գտնվում է հիանալի մարզավիճակում: Այս մրցաշրջանում ես մեծ սպասելիքներ ունեմ նրանից: Հուսով եմ նա շատ գոլերի հեղինակ կդառնա, - հայտարարել է Ալլեգրին

Կասսանոն կմնա Իտալիայի Ազգային Հավաքականում

8/14/12

Կասսանոն Կշարունակի իր ելույթները Իտալիայի ազգային հավաքականում
- Ցանկանում եմ շարունակել պաշտպանել Իտալիայի ազգային հավաքականի գույները և մասնակցել Մունդիալ 2014-ին, - այսպիսի բառեր է արտահայտել Միլանի հարձակվող Անտոնիո Կասսանոն:
Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին Անգլիայի դեմ ընկերական հանդիպմանը հայտացուցակում չի ընդգրկել Կասսանոյին և այս փաստը տեղիք էր տվել մտածել, որ տաղանդավոր հարձակվողը այլևս հանդես չի գա Սկուադրա Ազզուրայում:
Սակայն, շատ չանցած այս կարծիքները ի չիք դարձան, քանի որ Պրանդելլին հայտարարեց, որ Կասսանոյին չի ընդգրկել Ազգային հավաքական, քանի որ ցանկանում է փորձել մյուս երիտասարդ իտալացի ֆուտբոլիստներին, և եզրակացություններ անել նրանց խաղից:

Աբբիատին հավատում է նոր Միլանին

8/1/12

Քրիստիան Աբբիատին հավատում է նոր Միլանին
Ինչպես հայտնի է, Միլանը այժմ գտնվում է Ֆինլանդիայում, որտեղ անց է կացնում իր մարզահավաքը` պատրաստվելով նոր մրցաշրջանին:
Միլանի դարպասապահ Քրիստիան Աբբիատին Milan Channel - ին տված հարցազրույցում խոսել է ռոսսոներիների ընդհանուր նպատակների և հետագա անելիքների մասին:
"Միլանը փառահեղ ակումբ է իր նպատակասլածությամբ և նպատակների իրականացմամբ: Մեզ համար սկսվում է նոր ժամանակահատված, երբ մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի հասնենք մեր առջև դրված խնդիրների լուծմանը:
Մենք, իհարկե ունեցանք կորուստներ, սակայն ունեցանք նաև ձեռքբերումներ: Նոր ֆուտբոլիստների ձեռքբերմամբ մենք կկարողանանք նախկինի պես մրցակցել բոլոր գրանդ ակումբների հետ" - նշել է Աբբիատին:

Տիագո Սիլվան չէր ցանկանում լքել Միլանը

7/31/12

Տիագո Սիլվան Չէր ցանկանում լքել Միլանը
Միլանի նախկին պաշտպան Տիագո Սիլվան պատմել է իր Պարի Սեն Ժերմեն տեղափոխության մանրամասները:
"Ես ցանկանում է մնալ Միլանում մինչև իմ պայմանագրի ավարտը, սակայն հետո պարզվեց, որ Լեոնարդոն և Գալլիանին բանակցություններ են վարում իմ տրանսֆերի շուրջ: Այդ ժամանակաշրջանում Միլանի երկրպագուները ահռելի ճնշում էին գործադրում թիմի ղեկավարության վրա, այդ իսկ պատճառով Սիլվիո Բեռլուսկոնին նոր պայմանագիր առաջարկեց ինձ: Ես երջանիկ էի, քանի որ Միլանը իմ երազանքների թիմն էր, սակայն շուտով ամեն ինչ նորից փոխվեց: Ես գիտեի, որ Միլանը ֆինանսական խնդիրներ ունի, և ես ստիպված տեղափոխվեցի ՊՍԺ" - հայտարարել է Տիագո Սիլվան:

Կական վերադառնում է Միլան

7/26/12

Կական վերադառնում է Միլան
Աշխարհի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այս օրերին Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Ռիկարդո Կակայի հնարավոր տրանսֆերի մասին նորություններն են, որոնք երբեմն չեն համապատասխանում իրականությանը:
Բանն այն է, որ ֆենոմենալ բրազիլացին կարող է մոտակա օրերին տեղափոխվել Միլան, որտեղ, ինչպես հայտնի է, արդեն ելույթ ունեցել է իր կարիերայի ընթացքում: Նա իր կարիերայի լավագույն, այսպես ասած, ոսկե տարիները նվիրել է հենց Ռոսսոներիներին, և այժմ կարող է ստացվել այնպես, որ պատմությունը կրկնվի:
Դե ինչ, սպասենք դեպքերի հետագա զարգացմանը, քանի որ ինչպես երևում է` ամառը թեժ է լինելու:

Միլանը վերսկսեց մարզումները (Տեսանյութ)

7/10/12

Միլանը Սկսեց իր պարապմունքները
Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի տեսահոլովակ, որտեղ ռոսսոներիները պատրաստվում են Իտալիայի Ա սերիայի նոր մրցաշրջանին:

Գատուզո - Մեր թիմը բավականին ծերացել է

5/8/12

Միլանի փորձառու կիսապաշտպան Ջենարո Գատուզոն շնորհավորել է Յուվենթուսին` սկուդետտոյի նվաճման կապակցությամբ:
<<Մենք պետք է շնորհավորենք Յուվենթուսին, որը հիանալի մրցաշրջան անցկացրեց և առաջխաղացում արձանագրեց իտալական ֆուտբոլում: Մեր թիմը, ընդհանուր առմամբ, տուժվեց` այսքան վնասվածքների պատճառով, որոնց բացատրությունը գոյություն չունի: Մեր թիմը բավականին ծերացել է և թարմացում է պահանջում: Դա միշտ անհրաժեշտ է, եթե նույնիսկ թիմը հաղթանակներ է տանում: Ես պետք է քննարկեմ իմ ապագայի հարցը Ադրիանո Գալլիանիի հետ: Այս մրցաշրջանը շատ ծանր ստացվեց ինձ համար, բայց ես ցանկանում եմ խաղալ: Եթե այս ամենը հնարավոր չլինի, ապա կզբաղվեմ իմ երեխաների դաստիարակմամբ>>, - հայտարարել է Գատուզոն:

Nostalgie

 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.