Նորություններ :

Միշել Պլատինի - Թուրինի և Միլանի միջև չպետք է պատերազմներ լինեն

2/28/12

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկնաբանել է Յուվենթուսի դարպասապահ Ջանլուիջջի Բուֆոնի վերջերս արած հայտարարությունը:

<<Թուրինի և Միլանի միջև չպետք է պատերազմներ լինեն, թեկուզ և Բուֆոնը չափերն անցավ` այդպիսի հայտարարություն անելով: Եթե մրցավարը հարցներ նրան. եղել է արդյոք գոլ և, եթե Բուֆոնը պատասխաներ` ոչ, ապա նա կդառնար սուտասան: Եթե ես գոլ խփեի ձեռքով և մրցավարը հարցներ դրա մասին, ապա ես կխոստովանեի: Ինչ վերաբերվում է Մարադոննայի խփած ձեռքով գոլին, ապա պետք է փաստել, որ նրան ոչ-ոք չի հարցրել դրա մասին>>, - հայտարարել է Միշել Պլատինին:
Հիշեցնենք, որ վերջերս Բուֆոնը հայտարարել էր, որ, եթե նկատեր, որ գոլը իսկապես եղել է, միևնույն է, չէր ասի դրա մասին մրցավարին:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.