Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին, ընդգծել է, որ Անտոնիո Կասսանոն ամեն դեպքում թմի հետ միասին կմեկնի Եվրո 2012:
<<Ես պատրաստ եմ սպասել մինչև վերջին օրը` Կասսանոյի վերաբերյալ որոշում ընդունելու համար: Մենք անընդհատ կապի մեջ ենք, և ես տեղյակ եմ, որ նրա վերականգնման գործընթացը շատ ավելի արագ է ընթանում, քան նախատեսել էին բժիշկները: Սակայն, եթե նա չհասցնի վերականգնվել, միևնույն է, մեզ հետ կմեկնի Եվրո 2012: Անտոնիոն մեծ աշխատանք է կատարել հավաքականի համար և դա աննկատ չի անցնի>>, - հայտարարել է Պրանդելլին: