Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ինտերի դեմ հանդիպումից հետո խոսել է սկուդետտոյի համար պայքարում իր թիմի նպատակների մասին:
<<Այժմ ամեն ինչ Միլանի ձեռքերում է: Ես ոչ-ոքի չեմ ցանկանում տխրեցնել, սակայն դա այդպես է: Ռոսսոներոները ապացուցում են, որ նրանք շատ հզոր են: Այդ ակումբը կարող է հաղթել նույնիսկ այդքան վնասվածք ունեցող ֆուտբոլիստների պայմաններում: Միլանը Իտալիայի ամենաուժեղ թիմն է, և ես հուսով եմ, որ նրանք ցույց կտան իրենց ուժը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում` Բարսելոնի դեմ հանդիպման ժամանակ>>, - հայտարարել է Անտոնիո Կոնտեն: