Յուվենթուսի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն ընդգծել է, որ Միլանը շարունակում է մնալ ֆավորիտ` սկուդետտոյի համար պայքարում: Սակայն, այնուամենայնիվ, Յուվենթուսը մտադիր չէ հանձնվել:
<<Միլանը հենց սկզբից ֆավորիտ էր և շարունակում է այդպիսին մնալ: Դա նրանք ապացուցեցին մեր դեմ վերջին հանդիպման համար: Սակայն մենք պայքարելու ենք մինչև վերջ: Այս առաջնությունում, ինչպես նաև Իտալիայու գավաթի խաղարկությունում մեր շանսերը մեծ են>>, - հայտարարել է Մարկիզիոն: