Ռոմայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ իր թիմը Միլան է մեկնում լավ մարզավիճակում և բարձր տրամադրությամբ:
<<Առաջիկա հանդիպումը շատ ծանր է լինելու մեզ համար, սակայն մենք այժմ լավ մարզավիճակում ենք գտնվում և շատ հնարավոր է, որ Միլանում դրական արդյունք գրանցվի մեր օգտին: Միլանը, իհարկե, չի ցանկանա, որ Յուվենթուսը միավորներով մոտենա իրեն, սակայն մենք էլ մեր հերթին ցանկանում ենք մրցաշարային աղյուսակում զբաղեցնել երրորդ հորիզոնականը>>, - հայտարարել է Լուիս Էնրիկեն:
0 Մեկնաբանություններ:
Post a Comment