Պարմայի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին նշել է, որ իր թմին անհրաժեշտ է խաղալ բարձրակարգ ֆուտբոլ, որպեսզի կարողանա միավորներ կորզել Միլանից:
<<Մեզ անհրաժեշտ է խաղալ մաքսիմալ ուժերով և հնարավորություններով: Եթե մրցակցին թույլ տանք պահեր ստեղծել հարձակման գծում, ապա մենք, ամենայն հավանականությամբ, կպարտվենք: Ամեն դեպքում, շաբաթ օրը իմ սաները պետք է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեն, քանի որ առաջատարների դեմ հանդիպումներում այլ կերպ չի կարող լինել>>, - հայտարարել է Դոնադոնին: