Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Ա սերիայի 31-րդ տուրի Ֆիորենտինայի դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է մրցավեճի արդյունքները:
<<Մենք փորձում էինք վտանգավոր գրոհներ կազմակերպել և կարողացանք առաջինը հաջողության հասնել: Այնուհետև, մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո էլ` առաջ անցավ: Ես ներողություն եմ խնդրում այս պարտության համար: Առջևում յոթ հանդիպում կա դեռ և պետք է հաղթել այդ խաղերում>>, - հայտարարել է Ալլեգրին: