Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին Ա սերիայի 34-րդ տուրի Բոլոնիայի դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է խաղի արդյունքները:
<<Մենք խաղադաշտ էինք դուրս եկել հաղթելու նպատակով, սակայն մրցակցի խփած գոլից հետո թիմը անկազմակերպ էր: Երկրորդ խաղակեսում մենք կենտրոնացանք հանդիպման վրա և ի վերջո կարողացանք խփել պատասխան գոլը>>, - հայտարարել է Ալլեգրին: