Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիի խոսքերին, թե Սալի Մունտարիի չհաշված գոլը Յուվենթուսի դարպասը կարող է զրկել ռոսսոներիներին սկուդետտոյից:
<<Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասել Ալլեգրին: Ճիշտն ասած, նա ինձ ձանձրացնում է արդեն>>, - հայտարարել է Կոնտեն: