Նորություններ :

Մասսիմիլիանո Ալլեգրի - Մրցավարը կասկածելի որոշում կայացրեց

4/4/12

Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի Բարսելոնի դեմ պատասխան հանդիպման արդյունքները:

<<Մինչև երկրորդ 11 մետրանոց հարվածը, Բարսելոնը իր լավագույն ֆուտբոլը ցույց չէր տալիս: Մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված հանդիպման սկզբնամասում և կատալոնացիները առաջ անցան: Սակայն առաջին խաղակեսի վերջնամասում մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը: Այնուհետև, մրցավարը նորից 11 մետրանոց հարված նշանակեց, ինչը շատ կասկածելի որոշում էր: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ինիեստայի խփած գոլից հետո Բարսելոնի գործը հեշտացավ: Չնայած կրած պարտությանը, մենք Միլան ենք վերադառնում հպարտորեն և գլուխներս բարձր>>, - հայտարարել է Մասսիմիլիանո Ալլեգրին:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.