Միլանի կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոն չի հավատում այն լուրերին, ըստ որոնց` Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին մրցաշրջանի ավարտից հետո պետք է լքի ակումբը:
<<Այս ամենը հորինել են լրագրողները: Մենք հավատում ենք մեր ուժերին ու մարզիչին: Այժմ մեզ հարկավոր է կենտրոնանալ մնացած հանդիպումների վրա: Մեզ համար յուրաքանչյուր խաղ նման է եզրափակիչի հանդիպման>>, - հայտարարել է Նոչերինոն: