Նորություններ :

Հարկավոր է իմանալ - Դարպասապահի խաղի տեխնիկան

4/30/12

Դարպասապահի խաղի տեխնիկան հիմնովին տարբերվում է դաշտի խաղացողի տեխնիկայից: Դա պայմանավորված է նրանով, որ, դարպասապահը, ըստ խաղի կանոնների, իրավունք ունի տուգանային հրապարակի սահմաններում խաղալ ձեռքերով:

Դարպասապահի խաղի տեխնիկական հնարքներն են գնդակի որսումը, հետմղումը, տեղափոխումը և նետումը: Ելնելով խաղացողների և մրցակիցների դասավորությունից, գնդակի արագությունից, բարձրությունից և ուղղությունից, նա օգտվում էբազում հնարքներից և դրանց տարարտեսակներից:
Խաղի ընթացքում դարպասապահն օգտվում է նաև դաշտի խաղացողների տեխնիկական հնարքներից: Դրանց գործադրման հաջողությունը պայմանավորված է դարպասապահի պատրաստության աստիճանով: Իսկ վերջինիս պայմանը դարպասապահի ելման դրությունն է, այսինք` կանգ` ոտքերը զատած ուսերի լայնությամբ և ծալած ծնկի հոդում: Ձեռքերը կիսածալված են կրծքի ուղղությամբ, ափերը` ներս` առաջ, մատները փոքր-ինչ բացված են:
Ճիշտ ելման դրությունը դարպասապահին հնարավորություն է ընձեռում անհրաժեշտ տեղաշարժեր կատարել սովորական, կից և խաչաձև քայլերով, ցատկելով, ընկնելով:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.