Նորություններ :

Հարկավոր է իմանալ - Հոգեբանական պատրաստությունը Ֆուտբոլում

4/2/12

Ֆուտբոլը` որպես մարզախաղ, անցկացվում է մրցակցի հետ անմիջական պայքարում, որտեղ գնդակով և առանց գնդակի կատարվում են բազմաթիվ և իրար արագ հաջորդող, փոփոխվող գործողություններ:

Ֆուտբոլը մարզիկներից պահանջում է արագ կողմնորոշվել ժամանակի և տարածության մեջ, ընտրել տվյալ իրավիճակում ամենաարդյունավետ գործողությունը և այն իրականացնել: Դրա հետ մեկտեղ ֆուտբոլն այն մարզաձևն է, որտեղ մրցակիցների հետ անմիջական շփման, մենամարտերի պայմաններում մեծանում է վնասվածք ստանալու հնարավորությունը: Այս ամենը բարձրացնում է մարզիկների կամային հատկությունները` համարձակություն, նախաձեռնություն, ինքնատիրապետում, տոկունություն:
Ֆուտբոլիստների հոգեբանական պատրաստությունը ենթադրում է ընդհանուր հոգեբանական պատրաստություն որոշակի մրցույթին: Եթե գոյություն չունեն ընկերական փոխհարաբերություններ և փոխօգնություն, հնարավոր չէ հասնել էական մարզական հաջողությունների: Այս գործում մեծ է մարզիչի դերը:
Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստների կարգապահության դաստիարակմանը, ապա այն պետք է սկսվի առաջին իսկ պարապմունքից: Դրան նպաստում է մարզիչի` պարապմունքների պահանջների կատարմանը հետևելը, մարզումները ժամանակին սկսել ու ավարտելը, օրվա ռեժիմի պահպանումը և, իհարկե, նրա անձնական կարգապահության օրինակը:
Ինչ վերաբերվում է հույզերին տիրապետելու ֆուտբոլիստի ընդունակությանը, ապա դրա զարգացումն էապես կարող է նպաստել նրանց` որպես մարզիկի հաջող կայացմանը: Հույզերի անկառավարելիությունը կարող է հանգեցնել այն բանին, որ ֆուտբոլիստները ի վիճակի չեն լինի խաղի ընթացքում արդյունավետ օգտագործել սեփական խաղային հնարավորությունները:
Մրցումների ընթացքում կարևոր նշանակություն ունի ֆուտբոլիստի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Դա ֆուտբոլիստների հնարավորությունների լիարժեք դրևորման պայմաններից է:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.