Երեկ տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի Միլան - Բարսելոն գերհանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի` 0-0:
Ինչպես և սպասվում էր, հանդիպումը գերլարված ստացվեց: Խաղային առավելությունը Բարսելոնի կողմն էր, բայց տան տերերը մի քանի անգամ կարող էին գրավել Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասը: Միլանի ակտիվությունը նկատվեց միայն երկրորդ խաղակեսում, երբ արդեն բավականաչափ ստացվում էր գնդակ պահել:
Այնուամենայնիվ, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի և այժմ ամեն ինչ կորոշվի Բարսելոնի Նոու-Կամպ մարզադաշտում` պատասխան հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 3-ին` Երևանի ժամանակով 22:45-ին: