Այսօր տեղի ունեցավ Ա սերիայի 27-րդ տուրի Միլան - Լեչչե հանդիպումը, որն ավարտվեց ռոսսոներոների հաղթանակով` 2-0:
Հանդիպման առաջին իսկ րոպեներից տան տերերը վտանգավոր գրոհներ կազմակերպեցին Լեչչեի դարպասի մոտ և խաղի 7-րդ րոպեին Միլանի կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոն հուժկու հարվածով գրավեց Բենասիի պաշտպանած դարպասը` Ա սերիայի շրջանակներում խփելով իր 9-րդ գնդակը: Առաջին խաղակեսն ավարտվեց Միլանի հաղթանակով` 1-0:
Երկրորդ խաղակեսում ևս առավելությունը Միլանի կողմն էր, և տան տերերը հնարավորություն ունեին ևս մի քանի գոլ խփելու, սակայն փայլուն էր խաղում Լեչչեի դարպասապահ Բենասին: Այնուամենայնիվ, հանդիպման 65-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Միլանի գլխավոր ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը` խաղի հաշիվը դարձնելով 2-0: Սա Զլատանի 19-րդ գոլն էր Ա սերիայի շրջանակներում և ռմբարկուների ցուցակում շվեդը միանձնյա առաջատարն է:
հանդիպումն ավարտվեց ռոսսոներոների վստահ հաղթանակով և թիմը շարունակեց իր հաղթարշավը: