Միլանի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի դուստրը` Բարբարա Բեռլուսկոնին, հայտարարել է, որ ռոսսոներոների համար նոր մարզադաշտ է հարկավոր:
<<Մենք բոլորս սթրեսս ապրեցինք Արսենալի դեմ հանդիպման ժամանակ: Էմիրաթես մարզադաշտում մոգական մթնոլորտ էր իշխում: 2015 թ. Սան-Սիրոյում տեղի կունենան վերանորոգման աշխատանքներ, սակայն դա, այնուամենայնիվ, չի գոհացնի մեր երկրպագուներին: Միլանին նոր մարզադաշտ է հարկավոր>>, - հայտարարել է Բարբարա Բեռլուսկոնին:
Հիշեցնենք, որ Ա սերիայում միայն Յուվենթուսը սեփական մարզադաշտ ունի: