Նորություններ :

Ֆաբիո Կապելլո - Պայքարը Միլանի և Յուվենթուսի միջև կշարունակվի

3/11/12

Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն բացառել է Ա սերիայում աշխատելու մասին ասեկոսեները:

<<Շատ հաճելի է աշխատել ազգային հավաքականների հետ: Չեմ բացառում նաև որևէ ակումբում աշխատելու հնարավորությունը ապագայում, բայց հաստատ կարող եմ ասել, որ այն չի լինի իտալական ակումբներից մեկը: Այս առաջնությունում պայքարը Միլանի և Յուվենթուսի միջև կշարունակվի, թեկուզ Չեմպիոնների լիգայում Միլանի մասնակցությունը կարող է թուլացնել նրան Ա սերիայում: Լիգայում հաջորդ փուլը որոշիչ է լինելու ռոսսոներոների համար: Սակայն, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Ռեալն ու Բարսելոնը մեծ շանսեր ունեն հաղթելու Չեմպիոնների լիգան>>, - հայտարարել է Ֆաբիո Կապելլոն:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.