Յուվենթուսի պաշտպան Ջորջիո Կիելլինին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում երկրպագելու է ռոսսոներիներին:
<<Յուրաքանչյուր իտալացի երկրպագու այդ օրը երկրպագելու է Միլանին: Մեզ համար շատ հիանալի կլիներ, եթե Միլանը հաղթեր Չեմպիոնների լիգան: Եթե Ալլեգրիի սաները հանդես գան այնպես, ինչպես Իտալիայի առաջնությունում են հանդես գալիս, ապա, անկասկած, կհաղթեն Բարսելոնին>>, - հայտարարել է Կիելլինին: