Երեկ Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ Ջենովա - Յուվենթուս հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի: Անտոնիո Կոնտեի թիմը վերջին շրջանում պարզապես չի կարողանում հաղթանակ տոնել և չափազանց կարևոր միավորներ է կորցնում սկուդետտոյի համար պայքարում:
Ինչպես հայտնի է, երեկ Միլանը հաղթեց Լեչչեին, իսկ Յուվենթուսը, ոչ-ոքի խաղալով Ջենովայի հետ, այժմ ռոսսոներոներից ետ է մնում 4 միավորով: Սա շատ վտանգավոր կարող է լինել թուրինցիների համար: