Նորություններ :

Պույոլ - Մեզ կհաջողվի անցնել հաջորդ փուլ

3/29/12

Բարսելոնի ավագ Կառլես Պույոլը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Միլանի դեմ առաջին հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով:

<<Կարծում եմ, որ իմ գլխի հարվածի ժամանակ մրցակիցը խախտում էր կանոնները, և մրցավարը պետք է նշանակեր 11 մետրանոց հարված: Սակայն նա ինձ ասաց, որ ոչ մի խախտում չի եղել: Ես հասկանում եմ, որ մրցավարի աշխատանքը չափազանց բարդ է, բայց այդպիսի սխալներ պետք է չլինեն ֆուտբոլում: Միլանը շարունակում է մնալ հզոր մրցակից մեզ համար, այդ իսկ պատճառով, հաջորդ երեքշաբթի օրը որոշիչ է լինելու: Կարծում եմ, որ մեր երկրպագուների աջակցության ներքո, մեզ կհաջողվի անցնել հաջորդ փուլ:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.