Միլանի կիսապաշտպան Մասսիմո Ամբրոսինին Բարսելոնի դեմ պատասխան հանդիպումից առաջ հայտարարել է, որ հաղթանակի համար հարկավոր է միասնական լինել:
<<Բարսելոնը այն թիմն է, որը կարողանում է գնդակ պահել: կատալոնացիները ստիպում են մրցակցին չափազանց շատ վազել: Մենք գիտենք, թե ինչ սպասել այս հանդիպումից: Բարսելոնի դեմ պետք է խաղալ որպես մեկ միասնական թիմ, այլապես ոչինչ չի ստացվի>>, - հայտարարել է Միլանի ավագը: