Միլանի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի դուստրը` Բարբառա Բեռլուսկոնին, հայտարարել է, որ Բարսելոնը Միլանի նկատմամբ հաղթանակ է տարել գլխավոր մրցավարի օգնությամբ միայն:
<<Տխուր ստացվեց այդ երեկոն: Մրցավարը ազդեց հանդիպման արդյունքի վրա` սխալ և կասկածելի որոշումներ կայացնելով: Ամեն դեպքում, շնորհավորում եմ Բարսելոնին, որը միշտ իր ֆուտբոլն է ցուցադրում և բարձ մակարդակի վրա է>>, - հայտարարել է Բարբառա Բեռլուսկոնին: