Իտալական լրատվամիջոցների համաձայն, Միլանի կիսապաշտպան Կեվին-Պրինս Բոատենգը հնարավոր է իր կարիերան շարունակի այլ ակումբում:
Հաղորդվում է, որ Միլանի ղեկավարությունը լավ առաջարկների է սպասում, որպեսզի իրականացնի գանացու տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Բոատենգը Միլանում հանդես է գալիս 2010 թվականից և այս մրցաշրջանի շրջանակներում արդեն հինգ անգամ հասցրել է վնասվածք ստանալ: