Իտալական մամուլի հավաստմամբ, Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիին կարող է փոխարինել Ֆաբիո Կապելլոն: Ըստ այս տեղեկատվության, Կապելլոն թիմը կգլխավորի հաջորդ մրցաշրջանից:
Հիշեցնենք, որ Կապելլոն իր ֆուտբոլիստի կարիերան ավարտել է հենց Միլանում, այնուհետև նաև գլխավորել այն որպես մարզիչ: Ինչպես հայտնի է, այս տարվա փետրվար ամսին Կապելլոն հրաժարական էր տվել Անգլիայի ազգային հավաքականի մարզիչի պաշտոնից: