Միլանի կիսապաշտպան Մատիե Ֆլամինին այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Ֆրանսիացին Միլան է տեղափոխվել 2008 թվականին ազատ գործակալի կարգավիճակով, և այժմ նույն կերպով էլ կլքի Իտալիան:
Ֆլամինիի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական Մարսելը, որն, հավանաբար, կընդունի Ֆլամինիին:
Հիշեցնենք, որ այժմ Ֆլամինին Միլանում ստանում է տարեկան 4.5 մլն. աշխատավարձ, սակայն վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում ընդհանրապես խաղադաշտ դուրս չի եկել: