Միլանի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրաձակիչում Բարսելոնի դեմ պատասխան հանդիպումից հետո մեկնաբանել է խաղի արդյունքները:
<<Մենք լավ էինք խաղում: Ես շատ եմ ցավում, որ այսպես ավարտվեց խաղը: Մեզ հաջողվեց հաշիվը հավասարեցնել, սակայն մրցավարը անհասկանալի 11 մետրանոց հարված նշանակեց: Ինչևէ, ես արդեն գիտեմ, թե ինչու է Մոուրինիոն այդքան զայրանում ամեն Էլ-Կլասսիկոյից հետո: Ես այլևս չեմ ցանկանում խոսել այդ դրվագի մասին. բոլորն են տեսել, թե ինչ է կատարվել այդտեղ: Մենք չափազանց դժգոհ ենք կատարվածի պատճառով, և ես այսպիսի բան չէի տեսել Չեմպիոնների լիգայում>>, - հայտարարել է Իբրահիմովիչը: