Ինտերի բազմափորձ ավագ Խավիեր Զանետտին կարծում է, որ Միլանն ու Յուվենթուսը չեմպիոնության համար պայքարը կշարունակեն մինչև մրցաշրջանի ավարտը:
<<Ամկեղծ ասած, ես չէի սպասում, որ Միլանը կպարտվի Ֆիորենտինային: կարծում եմ, որ ռոսսոներիները դեռ ուշքի չեն եկել Չեմպիոնների լիգայում Բարսելոնի դեմ հանդիպումներից հետո: Ամենայն հավանականությամբ, Յուվենթուսն ու Միլանը սկուդետտոյի համար կպայքարեն մինչև մրցաշրջանի վերջին օրը>>, - հայտարարել է Զանետտին: