Միլանի հարձակվող Ջանպաոլո Պացցինին Ա Սերիայի 3-րդ տուրի շրջանակներում առաջիկա Ատալանտայի դեմ հանդիպումից առաջ նշել է, որ մրցավեճը ծանր է լինելու:
- Ես չափազանց ուրախ եմ, որ Միլանի կազմում կարողացա հենց առաջին իմ խաղում երեք անգամ հաջողության հասնել և տեղ ունենալ Իտալիայի ազգային հավաքականում: Կարծում եմ, որ առաջիկա Ատալանտայի դեմ հանդիպումը ծանր է լինելու մեզ համար, - հայտարարել է Պացցինին:
Հիշեցնենք, որ Ատալանտայի դեմ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 15-ին` Սան-Սիրո մարզադաշտում: