Յուվենթուսի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Զլատան Իբրահիմովիչի կարգավիճակի և հերթական տուրում Միլանի դեմ հանդիպման մասին:
<<Իբրահիմովիչի հարցը կլուծեն ուրիշ մարդիկ, այլ ոչ թե մենք: Սակայն մենք հույս ունենք, որ ճիշտ որոշում կընդունվի: Անկախ այն բանից, թե Իբրահիմովիչը դուրս կգա խաղադաշտ, թե` ոչ, մենք մեկնում ենք Միլան, որպեսզի խաղանք մեր ֆուտբոլը: Դա վերաբերվում է նաև մեր մրցակցին>>, - հայտարարել է Կոնտեն: