Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի առաջնությունում Տոտենհեմի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5-2), անդրադարձել է նաև առաջիկա Միլանի դեմ հանդիպմանը` Չեմպիոնների Լիգայի շրջանակներում:
<<Կփորձենք 5 գոլ խփել նաև Միլանին: Ցավոք, մինչև Միլանի հետ հանդիպումը, ազգային հավաքականների հանդիպումներն են տեղի ունենալու>>, - հայտարարել է Վենգերը:
Հիշեցնենք, որ Պատասխանը հանդիպումը այս երկու ակումբների միջև տեղի է ունենալու մարտի 6-ին` Արսենալի հարկի տակ: Սան-Սիրոյում տեղի ունեցած հանդիպումը ավարտվել էր Միլանի փայլուն հաղթանակով` 4-0: