Յուվենթուսի նախկին գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին մեկնաբանել է Միլան - Յուվենթուս հանդիպման արդյունքները:
<<Միլանը ավելի լավ էր խաղում: Ալլեգրիի թիմը ցույց տվեց ավելին, քան կարողացավ ցույց տալ Յուվեն այդ խաղում: Միլանը արժանի էր հաղթանակի այդ հանդիպմանը>>, - հայտարարել է Լիպպին:
Հիշեցնենք, որ այս ոչ-ոքին թույլ տվեց Միլանին շարունակել գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն Յուվենթուսը մեկ խաղ պակաս է անցկացրել: