Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, անդրադառնալով ամսի 15-ին Սան-Սիրոյում կայանալիք Միլանի հետ հանդիպմանը, նշել է, որ իր թիմը փորձելու է բաց ֆուտբոլ ցուցադրել:
<<Չեմպիոնների Լիգայի շրջանակներում` մրցակցի դաշտում խաղալիս, հարկավոր է արագ գոլ խփել. դա բավականին հեշտացնում է իրավիճակը: Այդպիսի նպատակին հասնելու գրավականը հարձակվողական ֆուտբոլ ցուցադրելն է>>, - հայտարարել է Արսեն Վենգերը:
Հիշեցնենք, որ խաղը տեղի է ունենալու Սան-Սիրո մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:45-ին: