Որոշ ասեկոսեների համաձայն, Միլանը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Անտոնիո Կասսանոյի հետ մինչև 2015թ.:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին 29 ամյա հարձակվողը սրտի միկրոկատված էր ստացել: Այժմ Անտոնիոյի առողջական վիճակը լավ է և վերականգնման գործընթացը շարունակվում է: Շատ հնարավոր է, որ նա խաղադաշտ կվերադառնա այս տարվա ամռանը:
Կասսանոն Միլան է տեղափոխվել անցած տարվա ձմռանը, իսկ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2014թ.: