Այսօր կայացավ Իտալիայի Ա սեչիայի 24-րդ տուրի Չազենա - Միլան հանդիպումը: Մրցաշարային աղյուսակի ետնապահ Չազենան սեփական հարկի տակ ընդունեց ներկայիս չեմպիոնին:
Հանդիպումը սկսվեց Միլանի բացահայտ առավելությամբ: Հյուրերը բավականին ակտիվ գրոհներ էին կազմակերպում և անընդհատ կրակի տակ պահում Չազենայի դարպասը: Միլանի այս ակտիվությունը 29-րդ րոպեին վերածվեց գոլի, որի հեղինակը դարձավ թմի նորեկ Մունտարին: Շատ չանցած` 31-րդ րոպեին Միլանի հոլանդացի կիսապաշտպան Էմանուելսոնը, երկրորդ գնդակն ուղարկեց Չազենայի դարպասը: Առաջին խաղակեսն ավարտվեց Միլանի հաղթանակով` 2-0:
Երկրորդ խաղակեսում տան տերերը բավականին ակտիվ էին և վտանգավոր գրոհներ էին կազմակերպում Միլանի դարպասի մատույցների մոտ: Սակայն հանդիպման 55-րդ րոպեին Միլանի բրազիլացի հարձակվող Ռոբինիոն գրավեց Չազենայի դարպասը` հաշիվը դարձնելով 3-0:
Չազենան անմխիթար վիճակում հայտնվեց և սկսեց բաց ֆուտբոլ ցուցադրել: Հանդիպման 65-րդ րոպեին տան տերերի կիսապաշտպան Պուդիլը գրավեց Աբիատիի պաշտպանած դարպասը: Սակայն այս գոլը չփրկեց Չազենային խուսափել պարտությունից: Հանդիպումն ավարտվեց Միլանի փայլուն հաղթանակով` 3-1:
Հիշեցնենք, որ Ա սերիայի հաջորդ տուրում Միլանի մրցակիցը Յուվենթուսն է: Այս հանդիպումը չափազանց կարևոր է ռոսսոներոների համար, և հաղթանակի դեպքում թիմը միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը: