Բոլոնիայի նախկին գլխավոր մարզիչ Պիերպաոլո Բիսոլին պատմել է, թե ինչպիսի ֆուտբոլիստ է եղել այսօրվա Միլանի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին:
<<Խաղադաշտում նա միշտ խաղում էր առանց էնտուզիազմի. այժմ նա իր սաներից ավելի քան շատ է պահանջում: Նա տարիների ընթացքում փոխվել է: Ալլեգրին, տիպիկ փլեյմեյկեր էր, սակայն ունակ չէր անձնազոհության գնալ հանուն թմի բարգավաճման: Ես երբեք չէի մտածի, որ նա մարզիչ կդառնա, այն էլ` այսպիսի մակարդակում: Սակայն մենք այժմ տեսնում ենք, որ Ալլեգրին բավականին հաջողակ մարզիչ է. նա առաջին իսկ հնարավորությունից հաղթեց սկուդետտոն և բառացիորեն նոկաուտի ենթարկեց Արսենալին>>, - հայտարարել է Բիսոլին:
Հիշեցնենք, որ Բիսոլին և Ալլեգրին 1990-ական թվականներին հանդես էին գալիս Կալիարիի կազմում: