Բացի Զլատան Իբրահիմովիչից, ով որակազրկման պատճառով բաց է թողնելու Յուվենթուսի դեմ հանդիպումը, Միլանի մի քանի ֆուտբոլիստներ ևս վտանգավոր դրության մեջ են գտնվում: Ա սերիայի 24-րդ տուրի Չազենայի հետ հանդիպման ժամանակ դեղին քարտ ստանալու դեպքում կորակազրկվեն հետևյալ ֆուտբոլիստները` Անտոնինի, Ակվիլանի, Բոներա, Մեսբահ և Զեդորֆ:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Յուվենթուսը մեկ միավորով է հետ մնում Միլանից, սակայն թուրինյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել: Այդ իսկ պատճառով, 25-րդ տուրում` Սան-Սիրո մարզադաշտում կայանալիք Միլան - Յուվենթուս հանդիպումը, կարելի է ասել, որ որոշիչ է լինելու այս երկու ակումբների համար: