Ռոսսոներոների հանրահայտ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով Չեմպիոնների Լիգայում հասցրել է խաղալ գրեթե բոլոր տիտղոսակիր ակումբների կազմում, բայց այդպես էլ չի նվաճել գավաթը, այսօր հայտարարել է, որ շատ չի տխրի, եթե այս անգամ էլ չկարողանա հաղթել Եվրոպայի ամենահայտնի տիտղոսը:
<<Ես երջանիկ եմ, որ մասնակցում եմ այդ առաջնությանը և պարտության դեպքում այդքան էլ չեմ տխրի: Մի քանի տարի առաջ իմ ամենացանկալի նպատակը Չեմպիոնների Լիգայում հաղթանակ տոնելն էր, սակայն ես այժմ համոզվել եմ, որ ինչը շատ ես ցանկանում, ուղղակի չի իրականանում: Բայց այդ գավաթի բացակայությունը իմ կարիերայի վրա չի ազդի, քանի որ ես ամեն ինչ արել եմ` նպատակս իրականություն դարձնելու համար>>, - հայտարարել է Զլատան Իբրահիմովիչը: