Արսենալի կիսապաշտպան Միկել Արտետան, նույնիսկ ջախջախիչ պարտությունից հետո կարծում է, որ իր թիմի համար ամեն ինչ վերջացած չէ:
<<Ֆուտբոլում գոյություն ունի մի չգրված օրենք` երբեք մի ասա երբեք: Եթե մենք առաջին խաղակեսում կարողանանք երկու գոլ խփել, ապա ամեն ինչ կարող է փոխվել: Անցած հանդիպմանը Միլանը բավականին ուժեղ էր և արդարացիորեն հաղթեց: Սակայն Լոնդոնում, հուսով եմ, որ մենք կկարողանանք ցույց տալ մեր իրական դեմքը>>, - հայտարարել է Արտետան:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում` մարտի 6-ին: